ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նույնիսկ «կարծրատիպեր կոտրող» մշակնախարարի համար է «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը մտահոգիչ

24.08.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ «կարծրատիպեր կոտրող» մշակնախարարի համար է «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը մտահոգիչ

Պետության հովանու ներքո գտնվող Կոտայքի մարզի «Հասմիկ» մանկական ճամբարի երեխաների` համացանցում եւ մամուլում օրերս տարածված լուսանկարներից հայտնի դարձավ, որ ճամբարում մշակութային միջոցառում կազմակերպելու անվան տակ ակնհայտ համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզ է իրականացվել, ինչն էլ լայն արձագանք գտավ: Ի դեպ, օրեր առաջ Կոտայքի մարզում է եղել ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց տեղի ունեցածի մասին:

​​​​​​​«Ես պատասխանատու եմ միայն իմ խղճի եւ հորս գերեզմանի առաջ». Վազգեն Եղիազարյան

– Տիկին նախարար, Ձեր այցելության շրջանակում մի շարք մշակութային օջախներ եք այցելել, հետաքրքիր է` եղե՞լ եք նաեւ «Հասմիկ» ճամբարում:

– Այնտեղ չենք այցելել, չհասցրեցինք: Մարզպետարանի կողմից մշակված օրակարգը չէր ներառել այդ ճամբարը:

– Ամեն դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում ճամբարում կազմակերպված այն մշակութային միջոցառումը, որը հանրային բացասական արձագանք ստացավ: 

– Մշակութային միջոցառումների առումով մենք ունենք շատ սկզբունքային եւ հստակ մոտեցում` դրանք պետք է հնարավորինս արտացոլեն մեր պատմամշակութային արժեքները: Այսինքն` ցանկացած միջոցառում պետք է ունենա որոշակի նպատակ. արդյոք այն երեխայի մոտ ճաշակ է ձեւավորում: Չէ որ հետագայում հիմք ենք դնում  մշակույթ ձեւավորած կամ մշակույթ առաջ տանող այնպիսի հասարակության, որը կուզեինք ունենալ: Սա է մեր դիրքորոշումը, իսկ միջոցառման կազմակերպիչների հետ կապված` նույնիսկ չգիտեմ` ովքեր են եւ ինչ նպատակ են դրել իրենց առջեւ:

– Այսինքն` մտահոգի՞չ եք համարում «Հասմիկ» մանկական ճամբարում կազմակերպված այդ միջոցառումը:

– Այո, իրականում այն ամենը, ինչ առնչվում է մշակույթին, հատկապես մշակութային կրթությանը, մեր ուշադրության կենտրոնում է եւ մեր քաղաքականության ու ռազմավարության հիմնաքարերից է: Մենք գտնում ենք, որ այն խնդիրները, որոնք այսօր կան, հատկապես` մշակութային արժեքների վերաբերմունքի առումով, պայմանավորված է հենց նրանով, որ փոքր հասակից երեխաների հետ իրականում չենք զբաղվում եւ պատշաճ ուշադրություն չենք դարձնում:

– Երբ Դուք նոր էիք նշանակվել նախարար, ասում էիք, որ եկել եք կարծրատիպեր կոտրելու: «Հասմիկ» մանկական ճամբարում կազմակերպված այս միջոցառումը տեղավորվո՞ւմ է Ձեր այս մոտեցման մեջ:

– Անկեղծ ասած, ճամբարում իրականացվող այդ ծրագրին մանրամասն տեղյակ չեմ, որովհետեւ այս պահին Մշակույթի նախարարությունում առաջ են եկել շատ հրատապ հարցեր, որոնց լուծմանն էինք ուղղել մեր ջանքերը: Այս առումով ոչինչ չեմ կարող ասել, բայց ունեմ հստակ մոտեցում մշակութային կրթության վերաբերյալ, ինչի մասին արդեն ասացի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА