o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.08.2018 19:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բավականին զարմանալի դրվագ, որն առչվում է փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ հետ, նկատել եւ իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել` այս լուսանկարով հանդերձ, քաղաքացի Արմեն Մովսիսյանը, ում, դատելով նրա էջից, դժվար է կասկածել նախկին իշխանության հանդեպ համակրանքի մեջ. «Էս ջահելի անունը Արթուր Վարդապետյան է, Տիգրան Ավինյանի աթոռ պադավատ անողն է, ուզում եմ իմանալ` է՞ս ինչ հաստիք է, ու ինչու նմանատիպ հաստիքները չեն կազմացրվում, սրանք ախր բյուջեի վզին են նստած, դառմայեդներ են: Հասկանում եմ միշտ կլինի մեկը, որ աթոռ կուզենա հարմարեցնել ու կբողոքի, որ սա սպամ է, որ ՖԲ-ն նախորդի պես հեռացնի, բայց ես բարձրաձայնում եմ սա: Մաքրվել է պետք ներսից էլ, արդեն, այլապես կլճանան»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ ընթերցողը կզարմանա, քանզի մի փոքր դրական խոսք եմ ասելու Նիկոլ Փաշինյանի մասին: Կառավարությունը 5 տարով երկարաձգել է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ գրասենյակով եւ համապատասխան գույքով ապահովելու` 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Կառավարության նիստում որոշումը կայացվեց, այն էլ` պարոն Փաշինյանի մոտ այնքան ողջամտություն եղավ, որ հարցը չզեկուցվողների թվում էր: Դե պարզ է` ինչու էր այդպես` որպեսզի հանկարծ ավել-պակաս դուրս տվողներ չլինեն: Բայց ստացվում է զարմանալի իրավիճակ` իրավական դաշտի հերն անիծելու գնով Քոչարյանին կալանավորելու, իսկ այնուհետ հարկադրաբար ազատ արձակելուց հետո, հիմա էլ 5 տարով ամրագրում են կառավարության հաշվին գրասենյակ եւ համապատասխան գույք ունենալը: Երեւի թե, ուզած-չուզած հասկացել են, որ Քոչարյանին ճաղերի հետեւում  տեսնելու իրենց մուրազը փորներում է մնացել:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` կրկին քաղաքական ասպարեզում հայտնվելուց հետո մենք անհամբեր սպասում  էինք, թե երբ է հնչելու նրա աղիողորմ քաղաքական լացը: Եվ այդ պահը զարմանալիորեն շուտ եկավ` «Ժառանգությունը» Փաշինյանի կուսակցությանն առաջարկեց, որ միասին մասնակցեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, սակայն ՔՊ-ն, մեղմ ասած, իրենց դիմումը բանի տեղ չի դրել: Բայց բարեւասեր Րաֆֆին, զարմանալիորեն դեռեւս հույսերը չի կորցնում. «Տեղի ունեցած «Թավշյա հեղափոխություն»-ից հետո այս անցումային շրջանն ամբողջացնելու համար նրանք, ովքեր իրենց զգում են այս հաջողության պատասխանատուն, պետք է ներկայանան միասնական ցուցակով: Մենք մեզ համարում ենք այս երկարատեւ պայքարի սկզբունքային եւ համեստ մասնակիցը եւ ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու տարբերակն առաջարկել ենք քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որովհետեւ համարում ենք սխալ այն մոտեցումը, երբ հեղափոխությունը տարանջատվում է կուսակցության ցուցակներով: Թեեւ պատասխան չենք ստացել, բայց հույս ունեմ` մինչեւ խորհրդարանական ընտրությունները, մտածելակերպի առումով փոփոխություններ կլինեն»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА