ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա

23.08.2018 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա

Այսօր «Iravunk.com»-ը հարցազրույց է ներկայացրել «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանի հետ, ով ասաց. «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ եւ առանց պատճառաբանության խուզարկություններ են իրականացնում: Գործակալությունում այդ պահին եղել են նստած հինգ-վեց հաճախորդ, ովքեր տեսնելով զինված անձանց թողել դուրս են եկել, սա ինչ խայտառակություն է: Այնպես են ներս մտել, ասես վտանգավոր հանցագործի են պատրաստվում վնասազերծել: Հրել են կնոջս եւ տղայիս, կնոջս ձեռքից խլել են ձեռքին եղած դրամապանակլը, ասելով, իբր փորձում է թուղթ փախցնել: Էս որ դարում ենք ապրում ես չեմ հասկանում: Նախ սկզբում չներկայացան, տպավորություններ, որ գողական աշխարհի ներկայացուցիչ է իրենցից մեկը»:

ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Վերոնշայլի հետ կապված ՊԵԿը պարզաբանում է տվել, որտեղ ասվում է. 

«Iravunk.com» լրատվական կայքի հրապարակման վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ օգոստոսի 23-ին «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները» վերնագրով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը: ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը:

«Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ և հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները: ՊԵԿ աշխատակիցները տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին և իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հ. Գ. «Իրավունքի» թղթակիցը եղել է դեպքի վայրում, եւ նկատել, որ ՊԵԿ-ի աշխատակիցները իսկապես հանկարծակի էին եկել գործարարի մոտ` անակնկալի բերելով վերջինիս : Գործարարարը չէր կարողանում հասկանալ, թե իր գլխին եկած փորձանքը որտեղից է գալիս եւ բնակաբար նյարդայնացել էր, հարցնելով, թե մասնավորապես ի՞նչ են փնտրում իր մոտ ՊԵԿ-ի աշխատակիցները: Մենք չենք նկատել, որ գործարարը սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ-ի աշխատակիցների հանդեպ, ընդհակառակը ականտես եղանք, որ գործարարը պահանջում էր, որպեսզի ՊԵԿ-ի աշխատակիցները «գողական» չխոսեն իր հետ: «Մարաթուկ» ընկերության հարակից տարածքում մենք նկատեցինք զինվորական շորերով եւ զրահաբաճկոններով  չորս ամրակազմ տղամարդու, որոնց տեսքից կարելի էր ենթադրել, որ նրանք զինված են:
Ի դեպ, «Իրավունքի» թղթակցին, ինչպես նաեւ ընկերության աշխտակիցներին ՊԵԿ-ի աշխատակիցները դուրս հանեցին շենքից, որից հետո սկսեցին ուսումնասիրել ընկերության համակարգիչները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА