o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի շարք գետերի վրա կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը

23.08.2018 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մի շարք գետերի վրա կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը

 

Այսօր Կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու որոշմանը: Հարցը վերաբերում է նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար սահմանվող որոշակի չափորոշիչներին:

«Այսպիսով՝ կարգավորվելու են այն չափորոշիչները, որոնք հիմք են հանդիսանալու փոքր ՀԷԿ-ի կառուցման մերժման համար», - ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ երկու կարգավորում է տրվելու՝ առաջինն այն գետերի ցանկն է, որտեղ ընդհանրապես արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

«Դրա մեջ մտնում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների ձվադրավայրեր ունեցող գետերը, այն գետերը, որտեղ խողովակներով ջրի հոսքի ծանրաբեռնվածությունը գերազանցում է 40 տոկոսը, իսկ, ըստ էության, Հայաստանում կան գետեր, որտեղ այս ծանրաբեռնվածության ցուցանիշն ավելի քան 50 տոկոս է: Առաջարկվում է, որ նման գետերի վրա ընդհանրապես արգելվի նոր ՀԷԿ-երի կառուցումը», - ասաց բնապահպանության նախարարը:

Երկրորդ փոփոխությամբ սահմանափակվում են այն գետահատվածները, որտեղ կրկին արգելվելու է ՀԷԿ-երի կառուցումը:

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա». Եղվարդի բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը

«Այստեղ բնության հատուկ պահպանվող գոտիներ են, բնության հուշարձաններից 180 մ շառավիզով տարածքներ և այլն», - ասաց Էրիկ Գրիգորյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախարարին, հետաքրքրվեց՝ այսպիսով մնու՞մ են գետեր, որոնց վրա հնարավոր կլինի փոքր ՀԷԿ-եր կառուցել:

«Այո, գետեր մնում են, սակայն ուզում եմ պարզաբանել, որ, ըստ էության, ՀԷԿ-երի կառուցման ծավալն արդեն գերազանցել է ՀՀ-ի համար նախատեսված ծավալները: Այս կարգավորումները չեն վերաբերում արգելմանը, հակառակը, միտված են, որ փոքր ՀԷԿ-երը, որոնք ի սկզբանե նպատակ ունեին լինել էկոլոգիապես ավելի ընդունելի՝ լինեն այդպիսին», - արձագանքեց Էրիկ Գրիգորյանը:

Նա ընդգծեց, եթե այս նոր կարգավորումները հետադարձ ուժ ունենային, ապա Հայաստանում արդեն իսկ կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարգելվեր: 

«Մասնավորապես, օրինակ, Էղեգիս գետի վրա, որտեղ կառուցված են բազմաթիվ ՀԷԿ-եր, ծանրաբեռնվածությունը 52-53 տոկոս է այս պահին և այդտեղ բավականին խնդիրներ կլինեն», - ասաց բնապահպանության նախարարը: 

Վարչապետը նշեց, որ խոսքը Հայաստանի ռազմավարական ռեսուրսի մասին է և այս ոլորտին պետք է շատ լուրջ մոտենալ:

«Սա մեր Կառավարության առաջնահերթությունների շարքում է», - ասաց վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА