ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ունենալու ենք եկամտահարկի նվազեցում». Նիկոլ Փաշինյան

23.08.2018 09:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ունենալու ենք եկամտահարկի նվազեցում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու հարցը, որը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին չեմ նախանձում, բարդ իրավիճակ է. Էդուարդ Շարմազանովի ասուլիսը

«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում: «Մենք գիտենք, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է և անարդյունավետ: Ես զգում եմ, թե որքան դանդաղաշարժ է մեր պետական համակարգը, որ երբեմն այդ շարժումը դառնում է անիմաստ»,- ընդգծեց վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА