o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

22.08.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆՈՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ

Էստի՜ համեցեք, էստի՜ համեցեք, Հայաստանում բիզնես դրեք, ներդրում արեք: Էստ՜ի համեցեք, էստի՜ համեցեք…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը փակում են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի խնդրանքով, որպեսզի արտագաղթի դեմն առնեն:

 

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ (ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ` ԵՎԳԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ինձ տես, քեզ խղճա…

 

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ

ՔՊ-ից հայտնում են, որ Նիկոլին մի կերպ են զսպում, որպեսզի Պուտինին Հայաստանի հեղափոխությանը ադապտացվելու համար բերման չենթարկի:

 

ԲԱՆԱՆՍՏԱՆ (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ, 100 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԱՆՆ ՈՒ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԷԺԱՆՑՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ ՆՐԱ ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էժան բանանով ժողովուրդ չէս կերակրի, էժան շաքարավազով ժողովրդի բերանը չես քաղցրացնի:

 

ՈՏՔԸ ԽԵՐՈՎ ՉԷՐ

Գյուղնախարարությունից հայտնում են, որ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների թանկացման պատճառը վրա հասած հետհեղափոխական, այսպես կոչված, «Նիկոլ» չոռի խփելն էր:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ, ԿԱՄ ՄԵՍՉՅԱՆԱԲԱՐ

Ահա եւ վերջ, Հայկը պարտվեց ոսոխ սորոսածիններին…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА