o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքանով է կարեւոր Մերկելի հայաստանյան այցը

22.08.2018 16:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որքանով է կարեւոր Մերկելի հայաստանյան այցը

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱԴՍԱՐԴՅԱՆԸ «Իրավունքի»  հետ զրույցում անդրադառնալով Մերկելի հայաստանյան այցի կարեւորությանը, փաստեց, որ այդ այցը մի քանի ասպեկտներով շատ կարեւոր է: «Առաջին հերթին խոսքը թուրք-գերմանական հարաբերությունների մասին է, որոնք բավականին լարված են, քանի որ Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եթե ոչ լարված, ապա բավականին յուրօրինակ հարաբերություններ են դասավորվում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, դրա դիմաց Մերկելը մոտենում է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը: Քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է,  հնարավոր չէ, որ երկու խոշոր պետությունների համագործակցությունը, ինչ-որ մի տեղ գոնե ծայրով չդիպչի»,-նշեց քաղաքագետը:

Թե ինչի է պարոն Մարուքյանի անվտանգությունը կարեւոր երկրի անվտանգությունից. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ

 Ըստ նրա, գերմանական ռազմամթերք արտադրող խոշոր ընկերություն կա, որը ցանկանում է Ադրբեջանի հետ սկսել առեւտուր եւ շատ կարեւոր է, որ Հայաստանն այդ մասին տեղյակ լինի: Նրա բնորոշմամբ, Հայաստանը Գերմանիայի հետ ունի լավ առեւտրային հարաբերություններ, չնայած մակարդակը բավականին ցածր է. «Հուսանք, որ Մերկելի այցելությունն այսպես ասած նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Շատ կարեւոր է նաեւ , որ Մերկելի այցին հաջորդելու է Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցը, սա նշանակում է ակտիվ դիվանագիտական հարաբերություն, որից պետք է կարողանանք լավ օգտվել»,-փաստեց Արման Նավասարդյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА