o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.08.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ բարեհաճեց մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` խաժամուժի ներխուժման միջոցով ասուլիսի տապալման փաստը: Սակայն նրա մեկնաբանությունը ոչ միայն զարմանալի չէ, այլ կարծում ենք, հարիր չէ ոստիկանության սպային. «Ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել: Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի: Իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել: Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել` ինչ ցանկանան եւ վկայակոչեն իմ խոսքերը` պետք է լինի օրենքի շրջանակներում: Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»: Սա մեկնաբանելիք չէ, մնում է ընդամենը հիշեցնել, որ «Սասնա ծռերի» կողմից պատանդ վերցրած ոստիկաններից Օսիպյանը միակն էր, ում ուսադիրները պոկել էին այդ գրոհայինները...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, որ հայրենի հեղափոխական կառավարությունում կոռուպցիա քարոզողներ կան: Եվ այդ ապշեցուցիչ հայտնագործության հեղինակը ոչ այլ ոք է, քան վարչապետի խոսնակ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ: Այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանը, փաստարկված քննադատելով դիջեյ Էդվարդ Աղաջանյանի ստորագրած կարգադրությունը պաշտոնյաների եւ ԶԼՄ-ների շփման կարգի մասին, մատնանշեց խոսքի եւ կարծիքի ազատության սահմանափակման իրողությունը, վարչապետի խոսնակը, պարզաբանում տալով այդ սկանդալային հարցի շուրջ, մասնավորապես շեշտեց. «Ես այս հարցի վերաբերյալ նաեւ քաղաքական հայտարարություն կանեմ այն մասին, թե խոսքը կոնկրետ որ խումբ պաշտոնյաների մասին է: Այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե ում է վերաբերում խոսքը: Եվ եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում` կոռուպցիա քարոզել, իրենք չարաչար սխալվում են, չի լինելու նման բան: Այդ պաշտոնյաներին եթե թվում է, որ իրենք, մնալով կառավարությունում, կարող են առիթից օգտվել եւ շարունակել կոռուպցիա քարոզ անել, կրկնեմ` չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել: Նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»: Դե ինչ, հուսանք, որ կառավարությունն իր շարքերում չի հայտնաբերի ՀՀԿ-ի սուզանավերը Գետառ մտցրած ծպտյալ գործակալների:

Թավշակրոնների կողմից խոսքի ազատությունը, մեղմ ասած, շատ տարօրինակ ընկալման փաստն է արձանագրել եւ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար, այժմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆԸ. «ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց: Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի: Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը: Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար: Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7-ը»: Դե ինչ, տեղեկատվական անազատության «լավագույն ժամանակները» զարմանալիորեն վերադառնում են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА