o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ

22.08.2018 10:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայությունների շրջանակը, հաճախորդներին է առաջարկում նոր հնարավորություններ. Բանկից հետադարձ զանգի պատվեր, հաշվի վերաբերյալ տեղեկանքի/քաղվածքի պատվեր, ավտոմատ եղանակով քարտային հաշվի իրական մնացորդի ստուգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

"Պատվիրել զանգ" ծառայություն

Բանկից հետադարձ զանգի պատվերի ծառայությունը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը և հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել Բանկ զանգահարելու հետ կապված իրենց ֆինանսական միջոցները: Բանկից հնարավոր է զանգ պատվիրել հաճախորդին հարմար ժամի. աշխատանքային օրերին՝ 09:00-20:00 ժամանակահատվածում, և շաբաթ օրերին 10:00-17:00՝ ոչ միայն Հայաստանի տարածքից, այլ նաև արտասահմանից: Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով հետադարձ զանգի համար անհրաժեշտ տեղեկատվություն (ԱԱՀ, հեռախոսահամար, զանգի համար հարմար ժամ): "Պատվիրել զանգ" ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել կապ հաստատել Բանկի հետ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:

"Պատվիրել տեղեկանք" ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք հեռահար եղանակով: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար հարմար ժամը և մասնաճյուղը: Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի "Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք" բաժնում և կատարել հետագա ցուցումները, ինչը կզբաղեցնի ընդամենը մի քանի վայրկյան: Տեղեկանքը պատվիրելուց հետո հաճախորդը կարող է հայտում նշված ժամին այցելել մասնաճյուղ և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն Բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների ստացման ստանդարտ սակագնին: Սակագինը կգանձվի հարցման մշակման պահին՝ հաճախորդի կողմից նշված հաշվից:

Քարտային հաշվի մնացորդի ստուգում 56 07 08 համարին զանգի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ցանկացած ժամի աշխարհի ցանկացած կետից ստուգել իրենց քարտային հաշվի մնացորդը մի քանի վայրկյանում:

Քարտային հաշվի իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի Պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի ետնամասում և, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը: Ձայնային մենյուի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ արագ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА