o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

21.08.2018 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Նիկոլ ջան…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍՈՐՈՍԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

– Երեխեքին գործի դիր, հետեւներից գնա…

 

ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ

Ըստ քաղտեխնոլոգների` եթե անգամ ամբողջ աշխարհը լսի Նիկոլին եւ ադապտացվի նրան, ապա միեւնույնն է` Քոչարյանը չի ադապտացվելու:

 

ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

Կառավարությունից հայտնում են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» դիմակներով ներխուժելու հրամանը անձամբ Նիկոլն է տվել, որպեսզի Պուտինին պարտադրի ադապտացվել հայաստանյան նոր իրողությանը:

 

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ա՛յ Ռոբերտ, ախր, ինչի իմեննո դու…

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՔԱՂԱՂԸ (ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՀՅԴ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

– Առաջ եմ գնում` մերոնք են, հետ եմ գնում` էլի մերոնք են, հիմա ի՞նչ անեմ…

 

ՀԵՌՈՒՍՏԱՊՐԵՄԻԵՐԱ

Վարչապետի բարձր հովանո ներքո Հանրային հեռուստատեսությունը նկարահանում է «Ծովահրեշը» նոր բազմասերիանոց հեռուստասերիալը: Կոմիսար Կատանիի կերպարը կմարմնավորի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА