o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.08.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիմա շատ է քննարկվում, թե ինչ է նշանակում, այսպես կոչված, անցումային արդարադատությունը եւ իրենց բացասական կարծիքը հայտնել են նաեւ այնպիսի չեզոք մարդիկ, ինչպիսիք են Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը եւ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Ահա ոստիկանապետի նախկին խորհրդական Ն. Մալյանը պեղել է պատմական փաստաթուղթ, թե շուրջ 100 տարի առաջ ինչ էր իրենից ներկայացնում հեղափոխական անցումային արդարադատությունը: Այդ զարմանալի փաստաթուղթը լույս աշխարհ էր բերել խորհրդայնացված Հայաստանի Հեղկոմի նախագահ ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆԸ, 1920թ. դեկտեմբերի 6-ին հրապարակած Արտակարգ հանձնաժողով հիմնելու մասին իր դեկրետով. «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններում հակահեղափոխության, շահաղետության (սպեկուլյացիայի) եւ ի պաշտոնե հանցագործության դեմ մաքառելու համար հիմնվում է Արտակարգ Հանձնաժողով` նախագահությամբ ընկ. Այվազյանի, որին փոխանորդ է նշանակվում ընկ. Ամատունին: Արտակարգ Հանձնաժողովին կից հաստատվում է Հատուկ Բաժին Կարմիր Բանակում կատարվող հակահեղափոխական հանցանքների դեմ մաքառելու համար»: Հիմա ասացեք` արդյո՞ք բովանդակային առումով տարբերություն կա ընկեր Կասյանի եւ պարոն Փաշինյանի միջեւ:

ԶԱՐՄԱՆՔ

Նույն անցումային արդարադատության շրջանակներում էլ ՀՔԾ-ն երկու շաբաթ ուշացումով է հրապարակել տեղեկությունը ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ առանձնատունն ու գրասենյակը խուզարկելու մասին. «Չկարեւորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»: Պատկերացնո՞ւմ եք, ՀՔԾ-ն, որի պետը Ֆեյսբուքում արդեն կնքվել է Սորոսիչ մականունով, չի կարեւորում երկրորդ նախագահի մոտ անցկացված խուզարկությունը:

Մեզ անզարմանք չթողեց եւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված անելով հայտարարություն, որով խփում է ե՛ւ նալին, ե՛ւ մեխին. «Պարոն Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է, որտեղ արժանի է, իսկ ինչ վերաբերում է գործը քննող դատավորինպետք է ասեմ, որ դատավորը պետք է ինքնաբացարկ ներկայացնի: Ես չեմ կարծում, որ քաղաքական վտանգ կա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ, անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА