o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես այն մարդը չեմ, որ մարդկանց ճանապարհի կեսից  թողեմ  ու դուրս գամ». «Արաբո»-ի հրամանատարը չի զղջում

18.07.2016 14:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ես այն մարդը չեմ, որ մարդկանց ճանապարհի կեսից  թողեմ  ու դուրս գամ». «Արաբո»-ի հրամանատարը չի զղջում

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արցախյան խնդրին: Նրա խոսքով` պետք է  հզոր երկիր ունենալ, ամրացնել սահմանները: Իսկ եթե բանակցենք եւ զիջումներ անենք, ապա դա միակողմանի չի կարող լինել: Ազատամարտիկի խոսքով` հայկական կողմը զիջում է հինգ շրջան, դրա փոխարեն տարածք տրամադրեն Նախիջեւանից դեպի Իրան, որպեսզի մենք երկաթգիծ կառուցենք:

«Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ իշխանությունը կոռուպցիայով չի զբաղվում» (Տեսանյութ)

«Իրավունք»-ի հարցին`  հնարավո՞ր չէ տարածք չզիջել, բայց շարունակել բանակցությունները եւ շահած դուրս գալ, Մանվել Եղիազարյանի խոսքով` դրա համար պետք է ամրացնել երկրի սահմանները, հզոր պետություն ունենալ:

Մեր մյուս հարցին` սա ի՞ր, թե՞ «Համախմբում» կուսակցության կարծիքն է: «Ոչ, դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Եղիազարյանը:

Հիշեցնենք մոտ մեկ ամիս առաջ Մանվել Եղիազարյանը դարձել է «Համախմբում» կուսակցության անդամ: Ազատամարտիկից հետաքրքրվեցինք` չի՞ զղջում, որ անդամակցել է այդ կուսակցությանը: «Չէ, առայժմ չեմ զղջում: Կուսակցությունը լիակատար գործունեություն չի ծավալում, իմ անելիքները դեռ չգիտեմ: Ես այն մարդը չեմ, որ մարդկանց ճանապարհի կեսից թողեմ ու դուրս գամ»,- ասաց ազատամարտիկը:

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարման տարիներին քննարկվել  է Մեղրին Ադրբեջանին հանձնելու եւ այդկերպ  լուծելու արցախյան խնդիրը: Մանվել Եղիազարյանը «Համախմբում» կուսակցության համագումարին դեռեւս մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր. «Ես անձամբ այդ խոսակցությանը ներկա չեմ եղել, հետեւաբար չեմ կարող միանշանակ  գնահատական տալ: Դիվանագետն արել է այն, ինչ-որ, երեւի, պահանջվել է իրենից: Կզրուցեմ նրա հետ (նկատի ուներ Վարդան Օսկանյանի հետ-խմբ.) եւ Ձեզ տեղյակ կպահեմ»:

«Արաբո» ջոկատի հրամանատարից կրկին հետաքրքրվեցինք` խոսե՞լ է Վարդան Օսկանյանի հետ այս հարցի  մասին: «Այո, Դա եղել է Փոլ  Գոբլի առաջարկը: Թռուցիկ, ոտքի վրա խոսել են այդ մասին ու վերջ»: 

Մ. Եղիազարյանը  նորից պնդեց` տեղեկություն չունի, որ Վարդան Օսկանյանի կուսակցության ետեւում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած:  

«Իսկ եթե ունենաք, դուրս կգա՞ք «Համախմբում»-ից»,- հետաքրքրվեցինք կուսակցականից:

 «Այն ժամանակ ես ձեր հարցին կպատասխանեմ»,- եզրափակեց «Արաբո»-ի հրամանատարը:

 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА