ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չկարևորելով Ռ, Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկությունը` պաշտոնական հաղորդագրություն չենք տարածել

20.08.2018 20:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Չկարևորելով Ռ, Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկությունը` պաշտոնական հաղորդագրություն չենք տարածել

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում իրականացված խուզարկության մասին տեղեկությունը հրապարակվել խուզարկությունից երկու շաբաթ անց:

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ

«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»,-ասված է պարզաբանման տեքստում:

 

«ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,-ասել էր Վիկտոր Սողոմոնյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА