ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծրագրավորողի մասնագիտությունը` լավագույն մասնագետների արտագաղթը կասեցնող միջոց

20.08.2018 19:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրավորողի մասնագիտությունը` լավագույն մասնագետների արտագաղթը կասեցնող միջոց

Գաղտնիք չէ, որ Հայաստանից շատ մասնագետներ արտագաղթում են արտասահման` լավ աշխատանքի եւ վարձատրության ակնկալիքով, որ հետեւանքով էլ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների մեծ արտահոսք է  տեղի ունենում:
Այս խնդիրը մասամբ լուծելու համար «Գուրու» կազմակերպությունը որոշել է պատրաստել մասնագետներ` ծրագրավորորղներ եւ նրանց համար ապահովել աշխատանք:
«Գուռու» կազմակերպության  կազմակերպչական գծով մենեջեր ՀԱՍՄԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ խոսքով` Հայաստանում լավ ծրագրավորողներ քիչ կան , կա գումարի ներհոսքի հնարավորություն, որը այսօր չի բավարարում այն ծառայությունները, որոնք մատուցում են այսօրվա IT կազմակերպությունները. «Այսօր ունենք մասնագետ, որը բավարարում է միջազգային չափանիշներին եւ կա կազմակերպություն, որը ցանկանում է այդ գումարի առաջարկին բավարարել: Փորձում ենք դասընթացի միջոցով կրթել այնպիսի մարդկանց, որոնք մեկ տարի անց կկարողանան մեզ հետ միասին աշխատել , ստանալ մեծ գումարներ եւ շենացնեն մեր երկիրը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հ. Ադամյանը: Նրա խոսքով` սա հեռանկարային ծրագիր է, քանի որ դասընթացն ավարտածները հնարավորություն կունենա աշխատել ինչպես իրենց, այնպես էլ գործընկեր կազմակերպություններում:
Մեկամյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել եւ ծանոթանալ ծրագրավորման գաղտնիքներին, որից հետո անցել աշխատանքի: 
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կհանձնեն քննություն` ավարտական փաստաթուղթը ստանալու համար:

Վեհարան եւ ոստիկանական շենք կներխուժեն այնքան ժամանակ, քանի դեռ նման արարքները չեն դատապարտվել (Տեսանյութ)

 ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА