ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր. ՌՈ

20.08.2018 18:40 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր. ՌՈ

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ թվով 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել եւ վերջնական  բուժում չեն  ստացել:

Հարուցվել է քրեական գործ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով  զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանը,  ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության վարչության պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի թվով 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել եւ ունեն բուժման կարիք:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված զինծառայողների հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Հ. Հովհաննիսյանը եւ Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս եւ շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը եւ  Յու.Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ եւ  ՀՀ ՊՆ N զորամաս:

Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանիքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА