ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը չի ցանկանում ընդունել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հետ հավասար են

20.08.2018 18:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը չի ցանկանում ընդունել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հետ հավասար են

ՀՀ կառավարության 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը խոսեց կոալիցիայի մասին եւ հայտարարեց, որ Հայաստանում կոալիցիա չկա:

ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել վարչապետի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ խոսքով` հասկանալի է, որ ձեւավորված կառավարությունն Ազգային ժողովում ուժերի հարաբերակցության արդյունքում չի ձեւավորվել, այլ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների. «Սակայն սա նույնպես կոալիցիա է, ինչու վարչապետն այդ կոալիցիան չի ընդունում: Կոալիցիան իրենից ենթադրում է հավասար ուժերի դաշինք, անկախ այն հանագամքից, թե այդ կոալիցիայի մեջ մջնող ուժերն ինչ ազդեցություն ունեն»,-փաստեց Արմեն Բադալյանը եւ նկատեց, որ վարչապետը կոալիցիան չի ընդունում այն պատճառով, որ  իր թիմակիցներով բարձր է, մյուսները`ցածր են. «Նա չի ցանկանում համաձայնել, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հետ հավասար են, դրա համար էլ մերժում է կոլալիցիան, որպեսզի հավասարության սկզբունքը չընդունի»,-շեշտեց քաղտեխնոլոգը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА