ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

20.08.2018 18:46 ԹԵՄԱ
Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը փոփոխվել է՝ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող համալիրի վրա նվազագույն ազդեցություն ունենալու համար, տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից։

Ըստ աղբյուրի, ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը, նախագծողներ այցելել են Տրանշ-2՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոց։

ՀԻՆԳ ՊԱՏՃԱՌ abcfinance.am ԿԱՅՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։

Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանը նշել է, որ  ժամանակին պահանջել են, որպեսզի ճանապարհն անցնի հյուսիսային մասով, սակայն պեղելով տարածքը՝ բացվել են 8 մ հաստությամբ վաղ միջնադարյան պարսպի մնացորդներ։

«Խնդրեցինք նախագիծը փոխել և ճանապարհը տեղափոխել։ Ընտրվեց այնպիսի տարբերակ, որը նվազագույն ազդեցություն կունենա տարածքի վրա։ Այս վայրում պետք է կատարվի լիցք, և քանի որ որոշ շերտեր մնում են լիցքի տակ, այդ հատվածներում պեղումներ կարվեն։ Եթե հայտնաբերվեն հնագիտական արժեքներ, դուրս կբերվեն, նոր միայն կիրականացվեն լիցքն ու շինարարությունը։ Հանգամանորեն ուսումնասիրվել է տարածքը, որպեսզի հուշարձանին նվազագույն վնաս հասցվի»,- նշել է Բորիս Գասպարյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА