ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին. arfd.info

20.08.2018 17:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին. arfd.info

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար սպասված ելույթը, որն, ըստ էության, ամփոփելու էր նրա վարչապետության 100 օրը: Այն, որ այդպես էլ որևէ լուրջ զեկույց ու հաշվետվություն արվածի ու չարվածի մասին չհնչեց, նույնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանությամբ, պարզապես կտաքացնի հավաքվածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մոտ հորդացած բուռն զգացումները՝ անընդհատ ներշնչելով, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև «դուք՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներդ, արդեն հաղթել եք»:

Ադրբեջանին նրանց վաճառած զենքը կրակում է Հայաստանի ուղղությամբ. Շարմազանով

Վարչապետը սակայն սպասվածից ավելի ոգևորվեց և եթե ապագայի առումով որևէ բան էլ ասաց, ապա այն, որ այլևս ՀՀ-ում իշխանության բարձրագույն որևէ մարմին չկա, քան հրապարակում հավաքված ժողովուրդը, որն իր որոշումներով կառավարելու է երկիրը: Ի՞նչ է սա…Երկար-բարակ չվերլուծելու համար, միանգամից ասենք՝ հայտարարություն է ամբոխվարությամբ երկիրը կառավարելու մասին: Այն որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, արձանագրված է նաև Սահմանադրության մեջ, բայց վարչապետի պատկերացմամբ ժողովուրդն այլ մեխանիզմով (ոչ Սամանադրությամբ նախատեսվող) պետք է իրականացնի իր իշխանությունը և դրանում է նա տեսնում «տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը»: Մեջբերենք վարչապետի խոսքը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը, հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:

Ի սեր Աստծո, սա ի՞նչ է: Ինչպես կարող է պետական իշխանության առաջին դեմքը, ով վերջին հաշվով ընտրվել է այդ պաշտոնում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի կողմից, հայտարարի, որ չկա պետություն, չկան իշխանության մարմիններ ու ինստիտուտներ: Նրա ասացը փաստացի դա է: Ըստ վարչապետի կա իշխանության մեկ մարմին, որը պետք է որոշում կայացնի. հրապարակում հավաքված ժողովուրդը: Սրանից հետեւում է, թե Հանրապետության հրապարակում գտնվում է ամբողջ ազգը, ողջ հայ ժողովուրդը տեղավորվել է այդ հրապարակում և միաձայն հաստատում է վարչապետի ամեն ասածը: Իհարկե, այդպես չէ, դա հայ ժողովդրի մի հատվածն է, որը սատարում է նոր իշխանություններին և վարչապետն էլ, ով ասում է, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, փաստացի նկատի ունի այդքան մարդու: Հարգելի վարչապետ, եթե մարզահամարգային համալիրում Արմենչիկի համերգն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ազգը Արմենչիկ է սիրում ու լսում:

ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն շնորհավորել է Հայկ Մարությանին

Իսկ, կներեք, եթե ժողովրդի մնացյալ մասը, որ չի իջնում հրապարակ և ունի տարաձայնություններ, մտահոգություններ, այլ առաջարկներ ու բանաձևեր, կամ գոնե ուզում է քննարկել, քվեակությունից առաջ խորամուխ լինել հարցերի մեջ, ինչպե՞ս է քվեարկելու, ինչպե՞ս է իր կողմն ու դեմն արտահայտելու: Այսինքն, եթե իշխանության հրավիրած նման հանրահավաքներին ես չեմ մասնակցում ու չեմ քվեարկում, հայտնվում եմ լուսանցիքց դուրս. իմ երկրում իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին, բայց ոչ ինձ…Այստեղ կա ևս մեկ կարևոր հարց. եթե վարչապետը հայտարարում է, թե բոլոր կարևոր հարցերը որոշելուց պետք է հավաքվենք ու արտահայտենք մեր տեսակետը, շատ լավ հասկանում է, որ հրապարակի ժողովուրդը տարված է իր անձով, փառաբանում է իրեն և ինքն ինչ ասում է /իսկ ասելն էլ հարցում չէ, այլ հորդոր/ միայն կողմ են քվեարկում ու գոռում՝ «Կեցցե կեսարը» /եթե երեկ ասեր, որ այսինչի վիզը հիմա գելիոտինով թռցնելու ենք, որովհետև ինքը վատն է, կասեին՝ այո/:

Եթե օրինակ է բերում հին Հունաստանն ու Աթենքը, ապա այնտեղ կարծիք հայտնելու և բանավիճելու հնարավորություն գոնե կար, իսկ այստեղ վարչապետը հավաքում է իր կողմնակիցներին հրապարակում ու ասում՝ դուք եք ժողովուրդը, առանց մոռանալու, որ նրանք ժողովրդի մի մասն են, բայց ոչ ողջ ժողովուրդը…Ու հայ հասարակության մի մասը, որն իր կրթությամբ ու անցած ճանապարհով սովոր չէ ամեն մի բարձրագոչ ասված բանի միանգամից համաձայնվել, այս երկրի ու պետության խորթ զավակն է: Չէ, սա ժողովրդավարություն չէ. սա նշանակում է՝ դու ունես կողմնակիցների մի բանակ, որին ուզում ես տաք պահել, ոգևորել իրեն հաճո մտքերով ՝ հարկ եղած դեպքում, որպես գործիք, որպես շանտաժ՝ քեզ հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների /լինեն նրանք խորհրդարանում, թե ոչ/ նկատմամբ: Սա ամբոխվարություն է. ժողովրդի այն մասի կողմից, որը տեղավորվում է հրապարակում:

Կարծիքի պարտադրանք մնացյալին, ովքեր գտնվում են հրապարակից դուրս՝ տանը, իրենց աշխատավայրում, ստեղծագործական արարումների մեջ ու ոչ մեկից վատ քաղաքացի չեն: Եթե նրանց խոսքը լսելի չեղավ, եթե նրանց հետ խոսեցին շանտաժի լեզվով ու նրա անկեղծ, գրագետ հարցադրումների տակ ծախվածություն ու դավաճանություն տեսան, մի օր Հայաստանում իրոք կմնա մի հրապարակ ժողովուրդ: Այդ դեպքում այլևս կարևոր չի լինի՝ թե ՀՀ-ում իշխանությունն ում է պատկանում:

Նյութի աղբյուրըՙ http://www.arfd.info/hy/?p=46276

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА