o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել

20.08.2018 10:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թբիլիսիում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից ՀՀ ԱԻՆ տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2. Նիկոլ Փաշինյան

«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА