o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վարչապետի ելույթում ակնհայտ հարձակումներ կային սահմանադրական կարգի նկատմամբ»

18.08.2018 22:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վարչապետի ելույթում ակնհայտ հարձակումներ կային սահմանադրական կարգի նկատմամբ»

Նոր կառավարության 100 օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի միջոցով: Իսկ բեմում էին միայն յուրայինները՝ տանեցիներն ու գործադիրի ՔՊ-ական ներկայացուցիչները: Ինչեւէ, անդրադառնալով հանրահավաքի ժամանակ վարչապետի կողմից հնչեցված կարեւոր շեշտադրումներին՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում առանձնացրեց մի քանի խիստ մտահոգիչ արտահայտություններ, որն ուղիղ հարված է երկրի տնտեսությանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

-  Նախ նշեմ, որ տնտեսության համար չափազանց կարեւոր են օտարերկրյա ներդրումները, որովհետեւ ներդրումները ոչ միայն փող են բերում, այլեւ նպաստում են ժամանակակից տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը: Եվ այս տեսանկունից ներդրողների համար չափազանց կարեւոր հանգամանքներ կան՝ իրենց որոշումը կայացնելուց  առաջ, նրանք ուսումնասիրում են այդ երկրում արդյոք օրենսդրությունը կայուն է, որովհետեւ իրենք տեւական ժամանակ ներդրում պետք է անեն եւ պետք է հասկանան օրենքները գործելու են այդ ընթացքում, թե՝ ոչ: Ինչպես նաեւ շատ կարեւոր է օրենքների ընդունման մեխանիզմը, թե արդյոք այն խորհրդարանով է անցնում, թե ինչպես պարոն Փաշինյանն էր երեկվա հանրահավաքին ասում, ամեն ինչ պետք է որոշի հրապարակի ժողովուրդը, եւ ինքն էլ պետք է այդ որոշածը կատարի: Երկու առումով էլ կարծում եմ՝ լուրջ վնաս հասցվեց օտարերկրյա ներդրումներին:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք՝ ասելով, որ օտարերկրյա ներդրումների առումով լուրջ վնաս հասցվեց:

- Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ խոսվեց օրենքների կամ, ասենք, իրավական դաշտի փոփոխման այլընտրանքային մի միջոցի մասին, որն է հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի կողմից պատգամը վարչապետին: Եվ դա դեռ քիչ է, խոսվեց այլընտրանքային կամ անցումային արդարադատության մասին, որն ընդհանրապես անհասկանալի մի բան է, որովհետեւ ցանկացած ներդրող առաջին հերթին ուզում է հասկանալ՝ եթե ինքը խնդիրներ ունենա, ապա ինչպես պետք է այդ խնդիրները լուծի տվյալ երկրում, ինչպիսին է դատական համակարգը: Մինչդեռ այդ «անցումային արդարադատություն» անվան տակ ամեն ինչ կարելի է հասկանալ: Դրա համար էլ այս պարագայում կարծում եմ՝ ներդրումներ, դժվար թե, տեղի ունենան: Այս հանգամանքն ինձ, իսկապես, մտահոգում է:

- Առհասարակ, ինչպիսի՞ տպավորություն ստացաք 100 օր վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից:

- Կարծում եմ՝ երեկ պարոն վարչապետի ելույթում ակնհայտ հարձակումներ կային սահմանադրական կարգի, սահմանադրական մարմինների նկատմամբ, որը կարծում եմ՝ վարչապետի համար անթույլատրելի դրսեւորում էր:

- Կարծիքներ կան, որ նա Հանրապետության հրապարակում եկել էր ոչ թե կառավարության 100 օրն ամփոփելու, այլ մատ թափ տալու նախկին իշխանությունների ու դատական համակարգի վրա…

- Իհարկե, նա չներկայացրեց իր 100 օրվա գործունեությունը, այլ խոսեց մի շարք ոլորտներում իր գերակայության մասին եւ հավաքված ժողովրդի համար ականջահաճո բաներ ասաց: Եվ թերեւս իր ելույթի ամենակարեւոր կետը սա էր, որովհետեւ ուզում էր Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող ժողովրդի կողմից ստանալ իր կառավարության կամ ավելի ստույգ՝ անձամբ իր նկատմամբ որոշակի վստահության մակարդակ, այլ բան այնտեղ չկար:

- Իսկ Դուք որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության 100 օրվա աշխատանքը՝ տնտեսական ձեռքբերումների առումով:

- Եկեք ազնիվ լինենք, տնտեսությունը իներցիոն երեւույթ է, 100 օրվա ընթացքում որեւէ էական փոփոխություն, դժվար թե, կարողանային կատարել: Բայց միաժամանակ կարելի է ասել, որ նոր տնտեսական միտք, նոր տնտեսական քաղաքականության ուղղվածություններ դեռեւս չեն հնչեցվել: Այս առումով եւս  պետք է անդրադառնամ իմ առաջին արտահայտած մտքին, որ դժվար թե գտնվի մի լուրջ տնտեսվարող, որ առանց տնտեսական ոլորտում կառավարության հռչակած քաղաքականության ռիսկ անեն լուրջ ներդրումներ կատարել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА