ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

15.08.2018 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

«Ինչպես եւ խոստացել էի, այսօր շրջանառության մեջ դրեցի Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ապօրինի ծառահատումներին», - այս մասին գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Ռուբեն Գևորգյանը չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյան

Ն. Զոհրաբյանն ընդգծում է, որ ՔՕ 296-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ապօրինի ծառահատումների համար, որն ինքը որակում է ոչ այլ կերպ, քան՝ վանդալիզմ, որպես պատիժ կիրառվում է տուգանք կամ՝ մինչեւ 2 ամիս ազատազրկում. «Վիճակագրությունը, սակայն, վկայում է, որ Քրեական Օրենգրքով նախատեսված պատիժը բավականին մեղմ է. 2016 թ.-ին գրանցվել է ապօրինի ծառահատման 16, 2017թ.-ին ՝ 35, իսկ արդեն 2018թ.-ի միայն առաջին ամիսներին գրանցվել է վանդալիզմի 27 դեպք, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի մասին: Ուստի, առաջարկել եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը խստացնել՝ երկու տարի ազատազրկումը բավականին լուրջ պատիժ է եւ հույս ունեմ, որ վանդալիզմով զբաղվելուց առաջ ապօրինի ծառահատողներն այս մասին կմտածեն: Ակնկալում եմ, որ Քրեական Օրենսգրքում առաջարկած իմ այս փոփոխությանը խորհրդարանական ուժերը կտան իրենց հավանությունը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА