ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ մրցում են տարեցները

15.08.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երբ մրցում են տարեցները

 Կապանում տեղի է ունեցել  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը (համայնքային փուլը կայացել էր հուլիսին):

Եթե Ադրբեջանը ձերբակալի ինձ, դա իրենց համար վատ ավարտ կունենա. Դեն Բիլզերյանն անդրադարձել է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն

Արդեն 2-րդ տարին է կազմակերպվում այս մրցույթը, որի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը եւ այլն:

Երկրորդ՝ մարզային փուլի  մասնակիցներին  ողջունեց եւ առողջ մրցակցություն մաղթեց Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը: Մրցութային մարզաձեւերի կանոնները ներկաների համար պարզաբանեց մրցույթի գլխավոր մրցավար Արշամ Սարգսյանը:

Ցավոք, մարզի համայնքներից մասնակիցներ էին ներկայացել միայն Կապանից եւ Գորիսից:

«Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթն անց է կացվում  4 մարզաձեւում ՝ շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ): Մասնակցում են 63-ից բարձր տարիքի թոշակառու կանայք եւ տղամարդիկ:

Յուրաքանչյուր մարզաձեւում մրցանակային  1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված անձինք հավաստագրեր ստացան նախարարությունից:  Իսկ հաղթողները կընդգրկվեն մարզային թիմում եւ կներկայացնեն Սյունիքը սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА