ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են այսպես կոչված թիմի աստղերը մի փոքր ջանքեր գործադրում խաղադաշտում.«Արսենալի» լեգենդ

15.08.2018 18:57 ՍՊՈՐՏ
Ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են այսպես կոչված թիմի աստղերը մի փոքր ջանքեր գործադրում խաղադաշտում.«Արսենալի» լեգենդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Արսենալը» 0-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:

«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթին հիասթափեցրել է թիմի աստղեր Մեսուտ Օզիլի, Հենրիխ Մխիթարյանի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի խաղը:

Էմերին` Եվրոպա լիգայում սպասվող թիմի ռոտացիայի մասին

«Այդ ամենը տեսնելը անհանգստացնող էր: Ես գիտեմ, որ Էմերին հսկայական աշխատանք է կատարել: Բայց դու ցանկանում ես տեսնել, թե ինչպես են այսպես կոչված թիմի աստղերը մի փոքր ջանքեր գործադրում խաղադաշտում: Ես գիտեմ, որ «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է, բայց գոնե նրա մրցակիցը պետք է մի բան ցույց տա, որը ես չտեսա: Բավական տխուր է դա տեսնելը, քանի որ ես շատ անհամբեր էի սպասում նոր մրցաշրջանին»,-ասել է Րայթը BBC Radio 5 Live-ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА