ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող կարեւոր իրադարձություն.իրանագետ

15.08.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող կարեւոր իրադարձություն.իրանագետ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ խոսքով՝ մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սեւեռված է հիմնականում  Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարեւոր դրական իրադարձություն։

ԱՄՆ-ը մերժեց բոլոր հնարավոր հանդիպումները

«Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված եւ Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայում Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովը այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։ Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաեւը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։ Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաեւ հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում»,-ասում է իրանագետը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА