ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

15.08.2018 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության  բնագավառում, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում:

Տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք

Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության նոր հնարավորություններին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА