ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բակո Սահակյանը Մարտունիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

15.08.2018 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՐՑԱԽ
Բակո Սահակյանը Մարտունիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին այցելել է քաղաք Մարտունի և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА