o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

15.08.2018 16:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։

Դրանցից են ալկոհոլային խմիչքները, բրինձը, ծխախոտը, թեթև մարդատար ավտոմեքենաները և խնամքի պարագաները։

Ճապոնիան պատրաստվում է ԱՄՆ-ից ներմուծվող մսի սակագինն իջեցնել մոտ 20%, գինու սակագինը մոտ 15%-ով

Էրդողանի ստորագրած հրամանագիրն արդեն հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնական տեղեկատու թերթում: 

Վերոհիշյալ ապրանքատեսակների  նկատմամբ մաքսատուրքերն ավելացել են 2 անգամ։

Աղբյուրն ընդգծում է, որ նման որոշումը յուրատեսակ պատասխան է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով ավելի վաղ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ։

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА