o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին

15.08.2018 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալՊավել Մանուկյանը վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալու դատական նիստին:

Այս մասին դատարանում հայտնել է Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, որևէ քրեական գործով կարգավիճակ չունի

«Նրա արյան ճնշումը բարձրացել է,  ունի ուժեղ գլխացավ և ի վիճակի չէ  տեղից վեր կենալու, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան»,- ասաց Պետրոսյանը:

 Արձանագրելով, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան ` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց:

Նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին ժամը 16:00-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА