ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունում

14.08.2018 22:57 ՍՊՈՐՏ
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունում

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմը օգոստոսի 21-31-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:

ՋԻԲՐԱԼԹԱՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

Հունգարիայի մայրաքաղաքում հանդես կգան 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Կարեն Աղամալյանը նշել է, որ հավաքականը Բուդապեշտում հանդես կգա 5 մարզիկով, քանի որ ուղեգիր նվաճած մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածք են ստացել:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդական աշխարհի առաջնությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА