o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

14.08.2018 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա-ն օրեր առաջ Ս. Աստուածածին վանքի ուխտի օրվա առթիվ բազմահազար ժողովուրդի առաջ իր խոսքն է հղել, այդ թվում խոսել վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին. «Մեր հղած պատգամների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հաճախ տարբեր առիթներով շեշտել ենք, որ վարչակարգերը ժամանակավոր են, մնայունը ու հավերժականը ժողովո՛ւրդն է իր հայրենիքով։ Հետեւաբար, ժողովուրդի ընդհանրական ու գերագույն շահերը, մղիչ ուժը, նպատակը ու արժեչափը պետք է դառնան որեւէ իշխանության օրինականության ու վավերականության եւ նրա նկատմամբ ժողովուրդի ունեցած վստահության։ Մեր պատգամներում շեշտակի կերպով նաեւ անդրադարձել ենք փտածությանը բարոյական, ազգային ու տնտեսական քանդիչ հետեւանքների եւ կոչ ենք հղել՝ այն արմատախիլ անել Հայաստանի ներսում»:

«Ես տեր չունեմ, իմ տերն Աստված է». Նորք-Մարաշ խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը (Տեսանյութ)

Արամ Ա-ն խառնվելով հայաստանյան քաղաքականությանըեւ մոռանալով եկեղեցական գործերի մասին՝ էլ ավելի է խորացել քաղաքականության մեջ եւ ընդգծել. «Ահա թե ինչու մենք ջերմորեն ողջունեցինք «թավշյա հեղափոխությունը»՝ այն կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ողջունեցինք «թավշյա հեղափոխությունը», որովհետեւ դրա առանցքային նպատակը օրենքի գերիշխանության հաստատումն էր երկրի ներսում՝ սիրո ու համերաշխության մթնոլորտում: Հեղափոխությունն իր լիարժեք իմաստը կստանա հեղափոխությունից հետո, երբ վերածվի թափանցիկ ու նպատակասլաց գործընթացի, երբ խոստումներն ու սպասումները հանգրվանային կերպով կյանքի կկոչվեն: Այստեղ է  հեղափոխության ճշմարիտ փորձաքարը ու միաժամանակ իրավ չափանիշը։ Ներկա անցումային շրջանում ճիշտ չէ որեւէ արժեւորում կատարել ու գնահատանք տալ շուրջ երեք ամսվա կյանք ունեցող իշխանության գործունեության մասին:  Ողջունում ենք երկրի ներսում օրինականության գերիշխանություն հաստատելուն եւ ժողովուրդին կենսամակարդակը բարձրացնելուն միտված վարչապետին ճիգերը։ Իր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է»։

Անդրադառնալով Արամ Ա-ի քաղաքական հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ իրավացիորեն մի շարք հարցեր է բարձրացնում. «Իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առ այսօր գնահատական հնչեցրե՞լ է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբակի գործողությունների եւ այս առիթով Հայաստանում հակաեկեղեցական այլ դրսեւորումների վերաբերյալ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից կարգալույծ արվե՞լ է (կամ գոնե կարգապահական պատժի ենթարկվե՞լ է) իր ենթակայությամբ գործող Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, ով մինչեւ վերջերս, վերոնշյալ շարժման ակտիվ մասնակիցներից էր: Զարմանալիորեն, համայն հայոց հոգեւոր կյանքին եւ եկեղեցուն վնասող այս քայքայիչ երեւույթին անդրադարձ չկա՝ այն դեպքում, երբ գնահատական է տրվում Հայաստանի ներքաքաղաքական իրադարձություններին...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА