ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շվեդիայում անցած գիշեր մոտ 80 ավտոմեքենա են այրել

14.08.2018 16:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շվեդիայում անցած գիշեր մոտ 80 ավտոմեքենա են այրել

Լույս երեքշաբթի Շվեդիայի արևմուտքում մի քանի շրջաններում ավտոմեքենաների հրդեհման հետևանքով մոտ 80 մեքենա է տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ԱՄՆ զինվորականները չեն բացառում մոտալուտ խոշոր պատերազմի հնարավորությունը. Military Times


«Համաձայն առկա տվյալների՝ մոտ 80 մեքենա է այրվել։ Ամենաշատը տուժել են Գյոթեբորգ և Տրոլհետան քաղաքների որոշ թաղամասեր։ Չի բացառվում հրդեհների միջև կապը»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։


Դեպքի վայրերի մոտ նկատվել են փակ դեմքերով երիտասարդների խմբեր։ Նրանք քարեր են նետել ու փակել ճանապարհները դեպքի վայրերի մոտակայքում։ Տուժածների մասին լուրեր չեն հաղորդվում։


Մեքենաների հրդեհումներն ու ագրեսիվ երիտասարդների խմբերը խնդիր են Շվեդիայի համար։ Շատ հաճախ դրանք տեղի են ունենում ուսումնական տարվա սկզբին։

 

 

 

Фото: "МЧС России":http://www.mchs.gov.ru/ (автор не указан), пожар

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА