ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենեսուելայի նախագահը հավաստել է, որ երկիրը պատրաստ է դրամական բարենորոգում իրականացնել

14.08.2018 15:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վենեսուելայի նախագահը հավաստել է, որ երկիրը պատրաստ է դրամական բարենորոգում իրականացնել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է տնտեսական բարենորոգմանը, որը կկայանա օգոստոսի 20-ին: Այս մասին նա օգոստոսի 13-ին ասել է պետական հեռուստատեսության եթերում:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների դեմ. NBC

«Մենք տեխնիկական, քաղաքական, ինստիտուցիոնալ, ինչպես նաեւ ֆինանսական առումով պատրաստ ենք օգոստոսի 20-ի (բարենորոգմանը)՝ նոր դրամական քաղաքականություն սկսելու համար: Ես խնդրում եմ ամբողջ երկրի աջակցությունը: Օգոստոսի 20-ը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- հայտնել է Մադուրոն:

Օգոստոսի 20-ին Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները պատրաստվում են անցկացնել արժեմեծացում՝ թղթադրամներից հանելով հինգ զրո, եւ նոր արժույթը՝ սուվերեն բոլիվարը, համապատասխանեցնել վենեսուելական կրիպտոարժույթին՝ պետրոյին:

Դրա մեկ միավորի արժեքը հավասարեցված է երկրում արդյունահանվող մեկ բարել նավթի արժեքին: Վերջին տարիներին Վենեսուելան սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է գերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի պակասուրդով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА