ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Grand Chess Tour, St. Louis. Արոնյանը 4 միավորով հետ է առաջատարներից

13.08.2018 12:05 ՍՊՈՐՏ
Grand Chess Tour, St. Louis. Արոնյանը 4 միավորով հետ է առաջատարներից

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour շարքի հերթական մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացած 4-6 տուրերում կրկին փոփոխակի հաջողություններով է հանդես եկել մեր շախմատային առաջատար Լևոն Արոնյանը:

Երբ Ռոնալդուն գնում էր Պերեսի հետ հանդիպման, սպասում էր նոր պայմանագրի, որը կբացառեր նրա տեղափոխությունը.փորձագետ

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, 5-րդում՝ սևերով վստահորեն հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ ահա 6-րդում սպիտակներով պարտություն կրեց ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայից:

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակն 9 միավորով գլխավորում է Ֆաբիանո Կարուանան: Արոնյանն առաջատարից հետ է մնում 4 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА