o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել գյուղ». Շուռնուխի միջադեպի հետքերով

12.08.2018 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել գյուղ». Շուռնուխի միջադեպի հետքերով

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին Շուռնուխում մոտ 10 ԼԳԲՏ-ականներ, որոնք տեղավորվել էին շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի տանը՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ, խաթարել էր գյուղի անդորրն ու հասարակական կարգը: Ավելին՝ նրանց խուլիգանական դրսեւորումները, գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վարքագիծը պատճառ էր դարձել, որպեսզի շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները անցնեն ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Մինչդեռ ԼԳԲՏ-ականներն առաջինն աղմուկ բարձրացրեցին, թե իբրեւ իրենց վրա հարձակվել են ու դաժանաբար ծեծել: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» նոր մանրամասներ է պարզել ականատեսից՝ Շուռնուխի բնակիչ տիկին ՏԱԹԵՎԻԿ ՋԱՎԱՀԻՐՅԱՆԻՑ:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

- Դեռեւս օգոստոսի 2-ին, երեկոյան ժամը՝ 21:00-ն էր, երբ խանութ էի գնում ու խանութպանի տանից, որը Հայկ Հակոբյանենց տան դիմացն է, տեսանք, որ իրենց տան լույսերը հանգած են, մոմեր են վառված պատշգամբում ու ինչ-որ վայրենի ձայներ  գալիս: Մեր հարեւանի հարսն էլ է տեսել ու շատերն են տեսել, հաջորդ օրն արդեն որոշեցինք գնալ գյուղամեջ, ժամը՝ երեկոյան 20:00-ին եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Հայկին դուրս կանչեցինք, կանգնած նայում էինք, մեկ էլ տնից աղջիկներ ու տղաներ դուրս եկան՝ մի 9 հոգի: Այդ աղջիկները մեզ վրա հարձակվեցին, մեր գյուղացի մի Հասմիկ կա, իր երեխաների հետ կանգնած էր, դրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես երեխեքիդ վերցրել եկել, անամոթ»: Հասմիկն էլ պատասխանեց, որ քեզ չեմ խանգարում, իմ երեխեքին բերել եմ զբոսանքի… Ու հայհոյանքները սկսկվեցին… Զգում էինք, որ արդեն դիտավորյալ մեզ հրահրում են, որպեսզի կռիվ լինի: Հետո մի կես ժամ անց Հայկի հայրն ու եղբայրը եկան, ասացին. «Ի՞նչ իրավունք ունեք մտել եք մեր տուն»: Մինչդեռ մեզնից ոչ մեկն էլ չեն մտել իրենց տուն, սուտ են ասում: Մենք ընդամենն իրենց կանչել ենք դուրս: Դրանից հետո ես գնացի մեր ներքեւի խանութը, եկա, տեսա արդեն կռիվ է: Այդ աղջիկներն անվայել բառեր էին ասում, ներկա տղամարդկանց ինքնասիրությունն էին վիրավորում, որ այդ տղաները դեպի իրենց գնան, հակադարձեն:

- Ի դեպ, Հայկ Հակոբյանը պնդել է, թե իրենց դեմ կազմակերպված, այսպես ասած, «հարձակման» կազմակերպիչները եղել են նույն մարդիկ, որոնք մոտ երեք ամիս առաջ բռնության են ենթարկել իրեն Գորիսում։ Եվ այդ օրն էլ միջադեպին ներկա են եղել Գորիսի բնակիչներ, ոչ թե Շուռնուխ գյուղի…

- Սուտ է, Գորիսից միայն քրոջս տղան է եղել, ընդ որում՝ ինքն էլ եկել էր ամուսնուս ծննդյան առթիվ հյուր: Կարող եմ անձնագիրն էլ ցույց տալ, որ համոզվեք, օգոստոսի 3-ին ամուսնուս ծննդյան օրն էր: Երբ սկսեցին տղամարդկանց ինքնասիրությունը վիրավորել ինքն էլ իրեն չտիրապետեց մի հատ խփեց ու այդ պահից զգում էի, ասացի՝ Հարութ, հետ քաշվի, սրանք ուզում են ձեր գլխին սարքեն: Ի դեպ, իրենք կռվում էին, բայց մեզ էին նկարում: Դրանից հետո ամբողջ ժողովուրդը սրանց դուրս հրավիրեցին, չէին ուզում դուրս գային: Երբ Հայկի տանեցիները եկան, հենց նրա եղբայրն ասաց. «Էդ ձեր շալա-շուլա հավաքեցեք, գնացեք»: Ասեմ, որ այդ ԼԳԲՏ-ականների խոսակցությունից զգացվեց, որ իրենք այդտեղ ոչ թե հյուրընկալվել էին, այլ գումար էին տվել, որ այդ տանը 5 օր բնակվեն՝ օգոստոսի 2-5-ը պետք է մնային Շուռնուխ գյուղում: Ինչեւէ, իրենց քշելով հանում էինք գյուղից, բայց հենց հասանք մայրուղի վայրենու նման սկսեցին գոռգոռալ, թե վա˜յ սպանեցին, ժողովուրդ, շուտ արեք, մեզ փրկեք, այստեղից տարեք: Իրենք ուզում էին այնպես սարքեին, որ անցնող վարորդներն իրենց խղճային, տանեին ու ցույց տային, թե իրենց ծեծել ենք: Իսկ իրականում ընկել են, թե ինչ են եղել, չգիտեմ, էն մյուսն ընդհանրապես, կարծես, արյուն քսած լիներ երեսին: Մենք չենք ծեծել, այ ժողովուրդ ջան, քաջ նազարներն ենք դարձել մի փոքր բանից մեծ պատմություն սարքեցին:

- Ըստ Ձեզ, ի վերջո, ո՞րն էր ԼԳԲՏ-ականների նպատակը հավաքվել եւ նման միջադեպ հրահրել Շուռնուխում:

- Նպատակները չեմ կարող ասել, որովհետեւ իրենց մեջ չեմ, բայց քանի որ բոլորս էլ գիտենք, թե իրենք ինչ տիպի մարդիկ են, մեր մտահոգություններն ունենք մեր երեխաների համար: Անգամ ամենափոքր երեխան այսօր գիտակցում է, հետաքրքրությունից մեռնում են… Մենք այսօր մեր երեխաների համար ենք անհանգստանում: Երեխաներն արդեն բարձրանում էին իրենց տանիքը, պատուհանից էին ուզում նայեին, որպեսզի տեսնեն այդ տանն ինչ է կատարվում:

- Նկատի ունեք, որ տանից լսվող ամղո՞ւկն էր հետաքրքրություն առաջացրել:

- Իրենք կանացի հագուստներով գյուղամիջով գնում էին անտառ, իրիկունն էլ գալիս, լույս չէին վառում ու մոմի տակ, թե ինչ էին անում, չեմ կարող ասել: Պարզապես, մենք գնացել էինք տեսնեինք ինչ է կատարվում, բայց իրենք հրահրում էին: Իբրեւ ասում էին հյուր են,  բայց իրենց հյուրին վայել չէին պահում: Իրենք էին մեզ  վրա հարձակվում, ոչ թե մենք: Սադրում էին, մանավանդ տղամարդկանց, որոնք շատ քիչ էին: Իմ քրոջ տղայինկանգնել ասում է. «Կնգադ չես կարողանում տիրություն անես, դու էլ ինչ տղամարդ ես»: Էլ ինչ ստեր ասես չէին հորինում:

«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

- Ամեն դեպքում, գյուղում տարիներ շարունակ Ձեր կողքին ապրել է ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանն ու հյուրեր ընդունել, ինչո՞ւ էիք նախկինում ընդունում, այս անգամ՝ ոչ:

- Ընդունել ենք, որովհետեւ մեզ նեղություն չեն տվել, մեր երեխաներին ուրիշ բանի չեն դրդել բայց իրենք փոքր-փոքր իրենց շրջանակն ընդլայնում են: Այսինքն՝ եթե մենք մի անգամ սուս արեցինք, ասում են՝ եկեք, մեր գյուղացիք են, էլի ոչ մի բան չեն ասի: Արդեն լուրջ մտավախություն կա մեր երեխաների համար, որովհետեւ զգում ենք, որ ուզում են «բուն դնեն» մեր գյուղում: Մեր ժողովրդի սխալն այն է, որ ասում են՝ էդ մեր գործը չի, մինչդեռ սա բոլորիս գործն է: Էլի եմ ասում՝  իրենց ԼԳԲՏ-ական տղան ինչ է անում, մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ, իր էություն է, ինքն իր մարմինը: Եթե իր ծնողն ընդունում է, մենք ով ենք, մենք ընդամենը ձգտում ենք , որ մեզ վնաս չտան, ուրիշ ոչ մի բան:

- Դուք ե՞ւս կանչվել եք ոստիկանություն հարցաքննության, ի՞նչ եք այնտեղ պատմել:

- Ինչ Ձեզ ասացի, նույնն էլ այնտեղ եմ ասել: Ես Հայկի ծնողների փռում եմ աշխատել, վատ բան չեմ տեսել իրենցից, չեմ էլ ցանկանում վատ տրամադրվեմ նրանց դեմ, ուղղակի, ներկա եմ եղել այդ քաշքշուկին, որտեղ ակնհայտ էր, որ տրամադրված քայլեր էին անում, եթե մնային գյուղում, կարող է ավելի վտանգավոր բաներ էլ անեին:

- ԼԳԲՏ-ական որոշ կազմակերպություններ էլ ճիշտ հակառակն են պնդում, թե գյուղացիներն են որոշակի նպատակներ ունեցել…

-Դեռ իրե՞նք են նպատակից խոսում: Գյուղի մեջ խաչ են դրել, Հայկը բողոքել է, թե  ինչի՞ են խաչ դրել, թող երեխաների համար հրապարակ սարքեն: Հա՛յկ, եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել, գցել գյուղ: Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար ավելի ցավալի է Հայկի ընտանիքի՝ ծնողների, եղբոր ապրումները, որովհետեւ իրենց հետ մի տեղ հաց ենք կիսել…

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА