ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ կարծում, որ ռուս բռնցքամարտիկը կկարողանա խլել գոտին Արամից. Դավիթ Թորոսյան

10.08.2018 22:28 ՍՊՈՐՏ
Չեմ կարծում, որ ռուս բռնցքամարտիկը կկարողանա խլել գոտին Արամից. Դավիթ Թորոսյան

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ:

ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ Է»

Այս առիթով Punch Boxing Armenia-ն զրուցել է մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ:

«Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի: Արամ Ավագյանը գոտու պաշտպանության համար պետք է մրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ, որն անցկացրած 14 մենամարտերում պարտություն չունի: Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2 անգամ ավել նրանց համար: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկատակտիկական եւ ֆիզիկական պատրաստվածության վրա»: 

Խոսելով մրցակցի մասին Թորոսյանն ասաց. «Սմիռնովը պարտություն չի կրել, չնայած դրան, դեռևս գոտի չի նվաճել: Գոտի նվաճելը հեշտ բան չէ, հիմա ռուս բռնցամարտիկը մոտեցել է գոտու համար մենամարտին, բայց չեմ կարծում որ կկարողանա Արամից խլել այն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА