ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շուռնուխում տեղի ունեցածը ծրագրավորված սցենար էր». նոր մանրամասներ (Տեսանյութ)

10.08.2018 21:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շուռնուխում տեղի ունեցածը ծրագրավորված սցենար էր». նոր մանրամասներ (Տեսանյութ)

Գորիս համայնքի ավագանու անդամ ԱՐԱՐԱՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նոր մանրամասներ է պատմել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ օրեր առաջ սահմանապահ գյուղ էին Շուռնուխ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ: Գյուղի անդորրն ու հասարակական կարգը խախտելու, խուլիգանական դրսեւորումների եւ գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար էլ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները վրդովվել եւ անցել էին ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից:

​​​​​​​Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ ԸՕ փոփոխությունները պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում

Ըստ Ա. Աղաբեկյանի, ամեն ինչ ծրագրավորված էր ու միտումնավոր, ինչ-որ տեղ կարելի է ասել նաեւ, որ ԼԳԲՏ-ականներն իրենց նպատակին հասան:

- Նախ առաջինն անդրադառնանք Շուռնուխ բնակավայրին, կարծես թե, հենց այնպես չէ, որ թիրախավորվել է այս գյուղը: Շուռնուխն ազատագրված գյուղ է, գյուղի բնակիչների մեծամասնությունը ազատամարտիկների, պատերազմի միջով անցած վիրավոր տղերքի ընտանիքներ են ու ամենակարեւորը՝ ավանդապաշտ: Շուռնուխցիները մեր քրիստոնեությունը, մեր եկեղեցին, մեր նիստուկացը, մեր ադաթները պահող մարդիկ են: Բոլորը կփաստեն այս մասին, ովքեր մեր գյուղով անցել են՝ տուրիստ լինի, թե ճամփորդ, հյուրին հյուրասիրությունով, աղ ու հացով ենք միշտ գոհացրել եւ ճանապարհ դրել: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ-ականներին, երկու-երեք տարի է նկատել ենք գյուղում նրանց շարժը, բայց ոչ մեկը դրանց բան չի ասել:  Ինչ ուզում են անեն, մենք ավանդապաշտ ենք, մենք չենք սիրում այն ամենն, ինչը մեզանում ընդունված չէ, հարիր չէ մեր ազգին եւ մեր եկեղեցուն:

- Պարոն Աղաբեկյան, եթե նախկինում էլ են ԼԳԲՏ-ականներ հայտնվել գյուղում, ի՞նչն էր պատճառը, որ այս անգամ գյուղացիները ոտքի ելան ու դուրս հրավիրեցին նրանց Շուռնուխից:

- Ես կմանրամասնեմ թող բոլորը լսեն ու նոր քննադատությունները տան՝ մեր ժողովուրդի արածն արդարացի էր, թե՝ ոչ: Նախ օգոստոսի 2-ի գիշերվա կեսին իրենք մոմավառություն են անում ու գելուգազանի ձայներ հանում, մարդկանց անդորրը խանգարում: Մենք չափահաս մարդիկ ենք, գիտենք, թե իրենք ովքեր են, արդեն մի քանի տարի է, մեզ թույլ չենք տալիս մի բան ասենք, բայց երբ արդեն նրանք հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ, ինչը մեր երեխաներին ընդհանրապես պետք չէ, արդեն վտանգավոր է դառնում: Իբր մենք գիտենք, թե իրենք ով են քիչ է, մի հատ էլ մեր երեխաներն իմանա՞ն: Մինչդեռ այսօր նույնիսկ իրենց այդ հապավումն են անգիր արել: Մի՞թե մեր երեխաները հայրենասիրություն ու այլ բաներ չունեն սովորելու, մնացել էր սա: Այս մի քանի օրվա մեջ այդ շեղվածությունը դեպի անդունդն է տանում մեր երեխաների մանկանան հոգիները, իրենց աղմուկ-աղաղակով պղտորում էին մեր երեխաների մտքերը:

- Այսինքն՝  կարելի՞ է ասել, որ առաջին հերթին գյուղի հասարակական կարգն ու անդորրն է խախտվել ԼԳԲՏ-ականների աղմկոտ հավաքի պատճառով:

- Միայն այդ գիշերվա կեսի ձայները չէ, պատկերացնո՞ւմ եք, որ տղա երեխաները տեսել են, թե ինչպես են այդ տղամարդիկ կանացի հագուստով, հային ոչ վայել կեցվածքով, շարժուձեւով, կանացի սովորություններով  շրջել գյուղամիջում: Օգոստոսի 2-ին՝ իրենց հավաքվելու օրը, եկել են գյուղ ու կամաց-կամաց զանգվածը մեծացել է, դարձել են մի 9-10 հոգի ու երեկոյան էլ իրենց այդ փարթի են կազմակերպել: Ինչ են անում, ինչով են զբաղված իրենց սովորության համաձայն, մեզ ընդհանրապես հետաքրքիր չի, բայց շատ խորթ է ու բարոյահոգեբանական ծանր ազդեցություն է թողնում մեր երեխաների վրա: Ու էլի եմ ասում՝ հենց այնպես չէ, որ Շուռնուխն են ընտրել, իմացել են, որ շուռնուխցիները վայրկյանում պոռթկացող, ավանդապաշտ ժողովուրդն են: Սա ծրագրված էր եւ սրա մեջ շատ թաքնված նպատակներ են դուրս գալու:

«Իմաստ չուներ արդեն առաջարկներ անել». Արսեն Միխայլով

- Նկատի ունեք, որ հենց ԼԳԲՏ-ականնե՞րն են հրահրել, որ միջադեպը տեղի ունենա:

- Բա կարծում եք՝ այդ քաշքշոցը իրենց ուզածով չէ՞ր: Դեռ մի տեղ իրենք մոմ էլ կվառեին, որ հաջողության այս փառքին հասան, թե տեսեք, միջազգային կազմակերպություններ, մեզ նեղեցին, ճնշեցին, մեզ օգնություն ցույց տվեք, դրսից գումարներ տվեք ու չի բացառվում, որ ապաստան էլ խնդրեն այլ պետություններից, որ փրկեք մեզ հալածում են: Կարծես, ամեն ինչ ծրագրված լիներ, մեկին ասել էին՝ դու անպայման գլուխդ այնպես կպահես, որ հարված ստանաս, մյուսին ասել էին՝ ոտքդ այնպես կհապես, որ սայթաքես, ու ամենակարեւորը՝ նրանցից մեկն էլ փաստավավերագրական նյութը նկարահանողն էր, որ հանրությանը ցույց տան, թե տեսեք մենք այս վիճակում ենք: Լրիվ ծրագրավորված սցենար էր, դրա արմատները չգիտեմ որտեղից է գալիս, բայց հաստատ արմատներ ունի: Ուղղակի բերեցին, ջարդեցին շուռնուխցիների գլխին, բայց Աստված գոյություն ունի, մարդկություն գոյություն ունի, մեր ժողովրդին ճիշտ գնահատական տվողը, կտա: Ով ինչ ուզում է անի՝ իր կեցվածքով, իր տոնայնությամբ, շարժումներով ու սովորություններով, բայց թող չգան, չվարակեն մեզ ու չտարածվեն: Ես վարչապետին էլ եմ խնդրում, որ օրենքի ամենայն խստությամբ՝ օրենսդիրը մի որոշում ընդունի, որ նման քարոզչության համար պատժեն խստագույնս: Քանի ունենք եկեղեցի, ունենք ժողովուրդ, առողջ հասարակություն, մենք դրան դեմ ենք լինելու:

- Փաստորեն, ԼԳԲՏ-ականները հաճախ են եկել Շուռնուխ եւ հյուրընկալվել շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանենց տանը կամ օբյեկտում: Նախկինում ինչպե՞ս է ստացվել, որ գյուղը դեմ չի կանգնել ու չի բողոքել:

- Ավելի ճիշտ ոչ թե ընդունել է, այլ թքած է ունեցել, բայց այս անգամ բանը հասել է այն աստիճանի՝ այդ աղմուկի, ոռնոցի, փողոցային շնացման ու գելացման պատճառով, որ եթե մի պահ դուք այնտեղ լինեիք կմտածեիք, որ զուտ գազանանոց է: Ի դեպ, նոր ենք իմանում երեխաներից, որ անցած տարի գյուղ եկած ԼԳԲՏ-ականները տղա երեխաներին նույնիսկ հրավիրել են երեկոյան գինի ըմպելու: Այս ամենը չի կարող  անհետեւանք մնալ:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА