ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այգեստան գյուղում 71-ամյա անձը ընկել է փոսը. առողջական վիճակը ծանր է

10.08.2018 18:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Այգեստան գյուղում 71-ամյա անձը ընկել է փոսը. առողջական վիճակը ծանր է

Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА