ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

10.08.2018 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:

«Դատարանները անտեր են, բայց ոչ անկախ, Նաև դրա համար են պետք արտահերթ ընտրություններ»

2018թ. ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափով անվանական կրթաթոշակ կտրամադրի Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի “Կառավարում” մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթաքում:

Ի լրումն անվանական կրթաթոշակի՝ Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռնվի համալսարանն ավարտելուց հետո անցնել պրակտիկա ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթության սկզբունքով “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ում անցնել նաև հիմնական աշխատանքի:

Կրթությունը Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է: Բանկը շարունակական հիմունքներով աջակցում է կրթական հաստատություններին, ֆինանսավորում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական տարբեր ցուցահանդեսներ և ֆորումներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА