ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 3529 շրջանավարտից խաբեության եղանակով գումար են վերցրել. ՔԿ

10.08.2018 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 3529 շրջանավարտից խաբեության եղանակով գումար են վերցրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ. հետախուզում է հայտարարվել ինստիտուտի նախկին պրոռեկտորի նկատմամբ: 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեության եղանակով գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել, իսկ շրջանավարտներից հավաքված գումարը առերևույթ հափշտակվել է:

Նախընտրական ամենից շատ գումար ծախսել է «Իմ քայլը» դաշինքը (Տեսանյութ)

Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարի չափը կազմում է 19.409.500 ՀՀ դրամ: 

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր` Ա. Ֆարմանյանի առնչության վերաբերյալ: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նախկին պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА