ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւանի քաղաքապետը պաշտոն չէ, նախ մեծ պատասխանատվություն ու սեր է»

10.08.2018 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւանի քաղաքապետը պաշտոն չէ, նախ մեծ պատասխանատվություն ու սեր է»

«Երեւանը ազգային սեփականություն է, վեց հազար տարվա պատմություն ունեցող այս հրաշագեղ քաղաքը հայոց 13-րդ մայրաքաղաքն է՝ աշխարհի հայության հանգրվանն ու հայացքը», - գրում է Երեւանի «Սիրահարների այգու» անվանակոչման հեղինակ, գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ շեշտում, որ Երեւանի քաղաքապետը պաշտոն չէ, նախ մեծ պատասխանատվություն ու սեր է քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ:

«Փաշինյանն ընկավ իր ծուղակը». Շարմազանով (henaran.am)

Մտավորականը հորդորում է. «Այդ աթոռը զբաղեցնելուց առաջ հաշվեք քաղաքի վերքերը, հաշվի առեք նրա պատմական ընթացքը համաշխարհային երթի ճանապարհին, քաղաքի զարգացման թափն ու ձեր ուժերը դրեք նժարի վրա, մայրաքաղաքը շլացուցիչ խաղալիք ու խաղատուն չէ, ով էլ որ ընտրվի քաղաքապետ, ես՝ Երեւանում բնակվող քաղաքացիս, նրանից պահանջելու եմ առավելագույնը, այլապես՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում...Մայրաքաղաքը նաեւ ազգի հայելին է, քաղաքապետի թեկնածունե՛ր, ձեր դեմքը գնալուց առաջ մեկ անգամ տեսեք այդ հայելու մեջ...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА