ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոդրիչը «Ռեալի» նախագահին կխնդրի չխանգարել իր տրանսֆերին

10.08.2018 14:14 ՍՊՈՐՏ
Մոդրիչը «Ռեալի» նախագահին կխնդրի չխանգարել իր տրանսֆերին

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է մինչեւ ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը փոխել թիմը, հաղորդում է Onda Cero-ն: 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Միլանի «Ինտերին» եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին կխնդրի չխանգարել տրանսֆերին:

«Ռեալի» ղեկավարությանը դուր չի եկել Մոդրիչի պահվածքը

Իտալական ակումբը պատրաստ է աշխարհի փոխչեմպիոնին առաջարկել չորս տարվա պայմանագիր, տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Սակայն «Ինտերում» հանդես գալուց հետո Մոդրիչը պետք է նաեւ 2 տարի հանդես գա չինական «Ցզյանսու Սունինում», որի սեփականատեր չինական կոնսորցիումը ձեռք է բերել «Ինտերը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА