ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շուռնուխը պատահականություն չէր». մտավորականի կոչը հայոց մայրերին

10.08.2018 13:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Շուռնուխը պատահականություն չէր». մտավորականի կոչը հայոց մայրերին

Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ կոչ է հղել հայոց մայրերին՝ մասնավորապես շեշտելով՝ միասեռականությունը՝ մանկասպանություն է...

«Սկսելու եմ մտածել, որ Սորոսի թայֆի հուսահատ քայլն է»

«Թանկագին մայրեր,պահպանեք ձեր սիրասուն զավակներին, Շուռնուխը պատահականություն չէր... Սա իմ երկրորդ կոչն է ձեզ՝ «Գարդասիլի» վտանգից հայոց գենը մեր մեծ ջանքերի շնորհիվ փրկելուց հետո: Թշնամին քնած չէ եւ օգտվելով անպատասխանատու իշխանավորների՝ երկիրը սոցիալական աղետի մեջ պահելու ներկայությունից, նրանք ամեն միջոցի դիմում են սերնդի աճը դադարեցնելու, մարդկության ոչնչացման ծրագրի պարտադրված ճանապարհով, այս անգամ միասեռականության վիրուսը տարածելու զանազան միջոցներով, այն է՝ դրամական օգնություն, զանազան հասարակական կազմակերպությունների միջոցառումներ, աղանդավորական հավաքներ, կեղծ սիրո պատրվակներ եւ այլն: Այդ վարակը Հայաստան ներխուժեց 1995-ականներից եւ եթե սկզբում թաքուն էին գործում, ապա այժմ անցել են խաղաղ ժողովրդի ազնիվ զավակներին արատավորելու բացահայտ միջոցների», - զգուշացնում է մտավորականը:

Ռ. Ասատրյանը դիմելով ազնվագույն հայուհիներին՝ հիշեցնում է, թե ինչ դժվարությամբ են պահել, մեծացրել իրենց ուստրերին ու դուստրերին. «Նրանք ձեր երազանքներն են, ձեր տոհմի ժառանգությունն ու շարունակությունը: Միասեռականությունը ոչ միայն անառակություն է, այլեւ մանկասպանություն, ընտանիքի ուրացում, հայրենիքի ուրացում, գենի ոչնչացման ծրագիր: Շուռնուխը պատահականություն չէր, այո՛: Հայաստանում դրսից դրամաշնորհային հակաազգային ամեն խոտոր բան անցկացնելուց առաջ, արեւմուտքի սորոսյան վկաները մշակված հասարակական աղմուկ են բարձրացնում, պետությունից իրենց պաշտպանող օրենք կորզելու համար, որպեսզի շարունակեն իրենց սոդոմ-գոմորյան քաոսը, վերացնելով անհատին ու ազգին: Նրանք այդպես վարվեցին ընտանիքաքանդ օրենքը հայոց ազգի պարանոցին փաթաթելուց առաջ, ողջ եթերը լցրել էին երեխաների բռնաբարություններով, հարսների արյունոտ ջարդերով եւ ընդունեցին օրենքը, հայ գրանտակեր դավաճանների միջոցով»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյանը կոչ է անում խստորեն հետեւել երեխաների դաստիարակությանը՝ լինի աղջիկ, թե տղա. «Ժամանակին դիմեք բժշկի, հեռու պահեք նրանց կասկածելի կապերից, հասարակական բողոքի առաջ կանգնեցրեք նման արատավոր բարքեր ներմուծողներին, հայրենադավերին... »:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА