ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե մինչ արձակուրդիս ավարտը, ԱԺ-ն շրջանցելով՝ չկալանավորվեմ, կհանդիպենք մամուլի ասուլիսում. Ֆարմանյանը անդրադարձել է քրոջ հետ կապված միջադեպին

10.08.2018 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե մինչ արձակուրդիս ավարտը, ԱԺ-ն շրջանցելով՝ չկալանավորվեմ, կհանդիպենք մամուլի ասուլիսում. Ֆարմանյանը անդրադարձել է քրոջ հետ կապված միջադեպին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է իր քրոջ՝ Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշմանը։

Փաստաթղթավորման մեջ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովող օրենքի նախագիծ

«Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը», - Facebook-յան իր էջում գրել է Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու  որոշում է կայացրել՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ 

Ա. Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА