ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուռնուխցիներին վիրավորում ու սպառնում են ԼԳԲՏ-ականի ծնողները (Տեսանյութ)

09.08.2018 21:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուռնուխցիներին վիրավորում ու սպառնում են ԼԳԲՏ-ականի ծնողները (Տեսանյութ)

Օրեր առաջ Սյունիքի մարզի սահմանապահ Շուռնուխ գյուղ էին ժամանել մոտ 10 ԼԳԲՏ-ականներ՝ խմբակային հավաք կազմակերպելու անվան տակ: Գյուղի անդորրն ու հասարակական կարգը խախտելու, խուլիգանական դրսեւորումների եւ գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար էլ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները վրդովվել եւ անցել էին ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Միջադեպին արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը,  ԱՄՆ դեսպանատունը եւ ԼԳԲՏ-ական կազմակերպությունները: Սակայն, սա դեռ ամենը չէ, միջադեպից հետո էլ պարզվում է՝ ԼԳԲՏ-ական շուռնուխցի Հայկ Հակոբյանի ծնողները, որոնց տանն էլ կազմակերպվել էր համասեռամոլների հավաքը, սկսել են անհանգստացնել շուռնուխցիներին: Գյուղի բնակիչ ՎԱՐՎԱՌԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ պատմեց, որ Գարուշ Հակոբյանը (համագյուղացի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի հայրը, - հեղինակ) զանգել է իրենց գյուղացի Հասմիկին ու անշնորք խոսքեր ասել, թե մոմեր վառես, կգամ ճակատիդ կթքեմ:

Վերջին հորիզոնականում գտնվելը պայմանավորված է «ԽԾԲ»–ի նկատմամբ իշխանության վերաբերմունքով. Հրաչյա Հակոբյան

- Կարինեն էլ (նկատի ունի համագյուղացի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի մորը, - հեղինակ) այդ միջադեպից հետո՝ ինձ զանգել է ու սեռական հայհոյանքներ է հասցրել, ինչ է թե ասել եմ, որ մոմերը վառել են ամբողջ գիշեր ձայներ են հանել, չենք քնել: Ինչի՞ համար է ինձ վիրավորում, պատճառը ո՞րն է: Ինքը թող առաջինն իր երեխու դաստիարակությամբ զբաղվի, նոր ուրիշներին վիրավորի: Իր տղան համասեռամոլ է, համասեռամոլներին բերել է լցրել տունը, զանգում է ինձ է անվայել բառեր ասում, ինչի՞ համար: Ես պատիվ եմ պահանջում, տեսնեմ ինչո՞ւ եմ ես անբարոյական, բայց ինքը տնից դուրս է եկել, անբարոյականներին լցրել իրենց տունը, մի հատ էլ մեզ է սպառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА