ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոյի թիմը լավ չի խաղում ու չի հավակնում չեմպիոնության.Սքոուլզ

09.08.2018 13:25 ՍՊՈՐՏ
Մոուրինյոյի թիմը լավ չի խաղում ու չի հավակնում չեմպիոնության.Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է իր հարազատ թիմում ստեղծված ճգնաժամի մասին:

Ով էր լավագույնը Հայաստանի հավաքականի կազմում ըստ Whoscored-ի

«Ես նույնպես դժգոհ կլինեի այս իրավիճակից: Կարծես թե, ֆուտբոլիստները հաճույք չեն ստանում Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլից: Եթե ես նրանց փոխարեն լինեի և ստիպված լինեի նման ֆուտբոլ խաղալ, ապա ես էլ կտխրեի:

Գլխավոր մարզիչը սովորաբար ցանկանում է, որպեսզի իր թիմը դիտարժան խաղ ցուցադրի: Ցավոք սրտի, վերջին շրջանում «Յունայթեդը» հազվադեպ է դիտարժան խաղ ցուցադրում: Կարծում եմ, որ Մոուրինյոն բարդ իրավիճակում է հայտնվել:

Նրա թիմը լավ չի խաղում և չի հավակնում չեմպիոնության: Կարծում եմ, որ Մոուրինյոյի հրաժարականը շատ հնարավոր է: Բայց նա մեծ փորձ ունի: Մոուրինյոն նախկինում էլ է բարդ իրավիճակներում հայտնվել: Բայց ներկայիս իրավիճակում դժվար թե «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ում հավակնի չեմպիոնության» – հայտարարել է Սքոուլզը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА