o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ չի կարելի անել ամռանը՝ սեռական առողջությանը չվնասելու համար

06.08.2018 12:20 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ չի կարելի անել ամռանը՝ սեռական առողջությանը չվնասելու համար

- Հարգելի բժիշկ, ամառային հանգստի ժամանակ մարդիկ չեն հետեւում ինտիմ հիգիենային: Ի՞նչ վնաս այն կարող է հասցնել սեռական առողջությանը:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

8 մթերքներ, որոնք չի կարելի ուտել անոթի

- Ամռանը, կարծես, ենթագիտակցորեն ակտիվանում է նաեւ մարդու սեռական վարքագիծը, բայց, ցավոք, շատ դեպքերում այն չի հղկվում պատշաճ մակարդակով, որ անձը պատրաստ լինի հոգեբանորեն եւ սեռաբանորեն այդ ամենը գրագետ անցկացնել: Ամառային հանգստի գայթակղությունները, երբեմն, կարծես թե, աննկատելիորեն անձին դրդում են դրսեւորել այնպիսի սեռական վարքագիծ, որի պտուղները ինքը քաղում է աշնանը, երբ եղանակը ցրտում է եւ օրգանիզմի իմունային համակարգը նվազում է. գլուխ են բարձրացնում այն խնդիրները, որոնք անձը ձեռք է բերել ամռանը:

Ամառային հանգստի ժամանակ հաճախ տեղի են ունենում պատահական ծանոթություններ, որոնք, իհարկե, ունենում են զարգացում, հաճախ էլ՝ անկանխատեսելի ընթացքով: Երբեմն ավարտվում են, ինչպես սիրում են բժշկին դիմած այցելուները ասել, չսպասված սեռական հարաբերությամբ, ինչն էլ թողնում է իր բացասական հետեւանքները:

Իմ այցելուներից հաճախ է լսում, որ ամառային հանգստի ժամանակ չեն հետեւում ինտիմ հիգիենային, ինչը հարվածի տակ է դնում սեռական առողջությունը:

Խոսքը հատկապես լողազգեստի մասին է, որն ամռան հանգստի ժամանակ շատերի մոտ փոխարինում է ներքնազգեստին, ինչը ողջունելի չէ: Լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ, այնուհետեւ փոխել, քանի որ շատ դեպքերում թաց լողազգեստը նպաստավոր պայման կարող է ստեղծել սնկային հիվանդությունների համար, հետագայում, չի բացառվում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների եւ այլն:

Սեռական հարաբերությունները հանգստավայրերում հաճախ ծավալվում են ոչ միայն այնտեղ, որտեղ պետք ծավալվեն, այսինքն՝ նպաստավոր եւ հիգիենիկ պայմաններում. շատերի ֆանտազիաները, ամառային բուռն եղանակին եւ իրավիճակին համապատասխան, թելադրում են, որ հարաբերություններ կարելի է ունենալ օրինակ՝ ջրում: Իսկ դա ողջունելի չէ, քանի որ այդ մոտեցումը լուրջ խնդիրների կարող է բերել: Այս դեպքում, անօգուտ է անգամ պահպանակի օգտագործումը: Այն ջրում ուղղակի կարող է մեխանիկորեն դուրս սահել:

Այսպիսով, հանգիստը պետք է լինի կոռեկտ ու ճիշտ կազմակերպված: Հանգստավայրերում չպետք է մոռանալ նաեւ սննդակարգի մասին: Ինքներդ եք տեսնում, թե հանգստի վայրերում որքան շատ են սննդի կետերը, եւ գաղտնիք չէ, որ այնտեղ հիգիենայի տարրական կանոնները շատ հաճախ ուղղակիորեն չեն պահպանվում: Արդյունքում, կրկին վտանգի տակ է դրվում նաեւ սեռական առողջությունը:

Անկազմակերպ հանգստից հետո անձը վերադառնում է հոգնած, սեռական առողջության ռեսուրսները կորցրած, խանգարված քնի ռեժիմով եւ, իհարկե, հոգեբանական ապրումներով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА