o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թմրամիջոցների մեծ չափաբաժին ընդունած Դեմի Լովատոյի կյանքը փրկել է նրա թիկնապահը

06.08.2018 13:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թմրամիջոցների մեծ չափաբաժին ընդունած Դեմի Լովատոյի կյանքը փրկել է նրա թիկնապահը

Մի քանի օր առաջ երգչուհի Դեմի Լովատոյին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Աստղը կյանքի ու մահվան սահմանագծին է հասել թմրամիջոցների մեծ չափաբաժին ընդունելու պատճառով:

Դեմի Լովատոյի օգնականը պատահաբար մտել է աշխատասենյակ ու տեսել, որ երգչուհին անգիտակից վիճակում է: Լսելով նրա բղավոցները՝ օգնության է շտապել երգչուհու թիկնապահը: Նա անմիջապես արհեստական շնչառություն է տվել նրան: Ժամանել են նաև շտապ բուժօգնության աշխատակիցները, որոնք հատուկ դեղամիջոց են ներարկել Լովատոյին ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Տղամարդկանց հոգեբանության գաղտնիքներ

Բժիշկները  հետո հայտարարել են, որ հենց թիկնապահի շնորհիվ է հաջողվել փրկել երգչուհու կյանքը: Եթե նա առաջինը օգնության չհասներ ու Լովատոյին արհեստական շնչառություն չտար, երգչուհու կյանքը փրկել հնարավոր չէր լինի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА