o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը առաջին անգամ պարտվում է մեզ. Թրամփ

05.08.2018 17:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանը առաջին անգամ պարտվում է մեզ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մի շարք հաղորդումներ է հրապարակել, որոնցում իր գոհունակությունն է հայտնել այն առնչությամբ, թե արտասահմանյան ապրանքների վրա ինչ արդյունք են ունեցել նոր ներմուծված տուրքերը:

Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո թույլ է տվել նավթ օգտագործել ԱՄՆ պահուստներից

«Տարիֆները շատ ավելի լավ են գործում, քան երբևէ: Չինաստանի շուկան վերջին 4 ամիսներին 27%-ով անկում է ապրել, և նրանք մեզ հետ բանակցություններ են վարում: Մեր շուկան ավելի ուժեղ է, քան երբևէ, և արդյունավետորեն կաճի այն բանից հետո, երբ այս սարսափելի առևտրային գործարքները հաջողությամբ վերանայվեն: Ամերիկան՝ առաջին հերթին»,- գրել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ տուրքերը լավ ազդեցություն են ունեցել ամերիկյան մետալուրգիական արդյունաբերության վրա:

«Չինաստանը, որը առաջին անգամ պարտվում է մեզ, փիարի և գովազդի վրա մեծ կարողություն է ծախսում՝ փորձելով համոզել և վախեցնել մեր քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք տուրքերի առումով ինձ հետ պայքարի մեջ մտնեն. դրանք իրապես մեծ վնաս են հասցնում նրանց տնտեսությանը: Մենք հաղթում ենք, մենք պետք է ուժեղ լինենք»,- հայտարարել է նա:

Donald J. Trump

 

✔@realDonaldTrump

 

 

....China, which is for the first time doing poorly against us, is spending a fortune on ads and P.R. trying to convince and scare our politicians to fight me on Tariffs- because they are really hurting their economy. Likewise other countries. We are Winning, but must be strong!

12:03 AM - Aug 5, 2018

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА