o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանին մեծ հրճվանք է պատճառում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

04.08.2018 13:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանին մեծ հրճվանք է պատճառում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Պաշտոնական Բաքուն մերժում է Արցախի հետ բանակցելու Երեւանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը. «Դա ընդհանրապես անընդունելի է, եւ նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից»: Ալիեւը նշել է նաեւ. «Մինչեւ մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, եւ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա»: Թե ինչ է նշանակում ասվածը, ակնհայտ է: Այնուամենայնիվ, այս մասին տեսակետի համար դիմեցինք Արցախի նախագահի մամլո պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ խնդրելով հարցը դիտարկել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հայտնի հայտարարության տեսանկյունից, ով երկու օր անց իբրեւ թե ներողություն խնդրեց․ 

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Որեւէ արտառոց բան չկա Ալիեւի հայտարարության մեջ: Նա առիթ է ման գալիս, որպեսզի շարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը եւ ոչինչ ավելին: Բայց այն, որ Ադրբեջանին մեծ հրճվանք են պատճառում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ նման հայտարարությունները, դա միանշանակ է: Ճիշտ է, նման հայտարարություններով հանդես եկող մարդկանց հանդեպ հարգանք չպետք է դրսեւորի անգամ թշնամին, որովհետեւ, եթե մի մարդ դավաճանում է իր սեփական հայրենիքին, իր ժողովրդին, նա չի կարող հարգանքի արժանանալ անգամ թշնամու մոտ: Այլ բան է, որ նրան կարող են օգտագործել: Եվ այդ իսկ պատճառով, այո, նրանք ուրախանում են, որ ՀՀ-ում կան նման աննորմալ գաղափարներ կրող անձիք: Բարեբախտաբար, նման այլասերված մոտեցումներով եւ գաղափարներով մարդիկ շատ քիչ են, եւ մենք պետք է աշխատենք, որ այդ գաղափարներն առհասարակ մեր հասարակությունում չլինեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА