ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.08.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլ պապին էլ մանուկ է եղել` առաջինը  դա անցավ մեր մտքով, երբ տեղեկացանք, որ դպրոցականների համար վաճառքում 450 դրամով հայտնվել է Նիկոլի պատկերով այս «դուխով» ՕՐԱԳԻՐԸ: Զարմանալի է, մեր թավշակրոն թրաշամանուկները արդեն երեխաների ուղեղները լվանալու առումով հավասարվել են բոլշեւիկներին եւ շուտով կգերազանցեն նրանց: Ախր, դեռ 30 տարի առաջ պրծել ենք Լենինի պատկերով տարատեսակ պարագաներից, իսկ հիմա, գրողը տանի, ինչ-որ պաշտամունքի առարկա անձի նկարը ամեն օր դպրոցականների դեմքին դեմ տվողներ կան: Դա առավել զարմանալի է, որ ինքը` Նիկոլը, երբ պատգամավոր էր, իսկական պատերազմ էր սկսել պաշտոնյաների աշխատասենյակներում պետության ղեկավարի դիմանկարների դեմ: Հետաքրքիր է, այն ժամանակվա կրքոտ ելույթներից մեկը նա չի՞ ուզում ինքն իր դեմ կրկնել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ էլ, իսկական հայի բախտ ունի: Քիչ է, որ զորամասերում ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է շուրջ 10 հազար անորակ վարտիքներ, կամ ժողովրդի խոսքով ասած` թումբաններ, «որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին, եւ  որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին», հիմա էլ մի փորձանք է նրա գլխին բերել մեր ժողովրդի մի մասի կողմից շատ սիրված վարչապետը: Էլեկտրոնային կառավարության շտեմարանում հայտնաբերել ենք այս մի փաստաթուղթը` Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 30-ի N 1030-Ա որոշման, որով որոշվում է ինչ-որ հանձնաժողովի անհատական կազմը: Եվ այդ ցուցակում Դավիթ Տոնոյանը ներկայացված է որպես արտակարգ իրավիճակների նախարար: Զարմանալի է, որտեղից են ճարում այդ կլինիկական դեբիլներին, որոնք կարողանում են այդպիսի փաստաթուղթ կազմել:

Եվ իհարկե, մեզ համար անսպառ զարմանքի աղբյուր է ինքնալիկվիդացող «Ելքը»: Զորօրինակ, իշխանություն ներկայացնող այդ դաշինքը որոշել է ցույցեր կազմակերպել ընդդեմ «Սանիտեքի» վատ աշխատանքի, որի պատճառով մայրաքաղաքը գարշահոտությունից խեղդվում է: Բայց զարմանալի է, ինչո՞ւ որպես իշխանություն չեն պատժում նրանց վատ աշխատանքի համար, այլ ցույց են կազմակերպում: Դե, իսկ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ իրեն այնպիսի զարմանալի բան թույլ տվեց, որ նրա համեմատ նույնիսկ Հայկոն է քաղաքապետի լուրջ թեկնածու նայվում: Նա իբր թե ուսումնասիրություններ անելու նպատակով ցատկել էր Բուսաբանական այգու պարսպի վրայով` հարուցելով այդտեղի աշխատակիցների ծով զարմանքն ու նաեւ վրդովմունքը: Դե ինչ ասես, եթե փաստաթուղթ նախապատրաստողը շփոթում է, թե` ով որ նախարարական պաշտոնն է զբաղեցնում, ապա թավշյա թրաշամանուկներից ցանկացած աներեւակայելի բան էլ կարելի է սպասել:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА